Գերմանիայում կոնտակտային լարը պոկվել եւ ընկել է ուղիղ արագընթաց գնացքի վրա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայում էլեկտրահաղորդագծի կոնտակտային լարը պոկվել եւ ընկել է ուղիղ արագընթաց գնացքի վրա, որը 600 ուղեւոր էր փոխադրում։ Այս մասին տեղեկացրել է Bild թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել ժամը մոտ 12։00-ին Ցանա-Էլսթեր քաղաքի (Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամաս) մոտ, Բեռլինի եւ Մյունխենի միջեւ երկաթուղային ճանապարհի տեղամասում։ Թե ինչ պատճառով է պոկվել կոնտակտային լարը՝ առայժմ հայտնի չէ։ Դրա հետեւանքով կոտրվել են վագոնների մի քանի պատուհաններ, տուժել է առնվազն երկու մարդ։
Գնացքը արտապլանային կանգառ է կատարել, այժմ պատահարի վայրում աշխատում են դաշնային ոստիկանությունը եւ փրկարար ծառայությունները։ Տեղամասը փակ է երթեւեկության համար։ Ինչպես սպասվում է, ուղեւորներին նշանակման վայր կհասցնեն ավտոբուսներով։
Հետևեք մեզ՝ այստեղ



