Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են «Լադա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



