Բոլոր ժամանակների լավագույն 10 Ferrari-ները (լուսանկարներ)
ЛАЙФTert.am-ը գրում է.
Հաշվի առնելով այն, որ հոկտեմբերին իտալական ավտոարտադրող Ferrari ընկերությունը կսկսի վաճառել իր բաժնետոմսերը բորսայում՝ այս բրենդի երկրպագուները կկարողանան ձեռք բերել Ferrari-ից մի մասնիկ առանց հարյուրհազարավոր դոլարներ ծախսելու, գրում է Business Insider-ը: Չնայած դրան շատ ավտոսիրահարների համար անփոխարինելի է կենդանի, իրական Ferrari-ի կոպիտ ուժն ու հաղորդած էմոցիաները:
Սկսած այն ժամանակներից, երբ ընկերությունը 1947 թվականին հիմնադրեց ճանապարհային ավտոմեքենաների իր բիզնեսը, ընկերության հեղինակությունը հարգված մրցարշավորդ թիմից աճել է մինչև ավտոմոբիլային լեգենդներ ստեղծող ընկերություն:
Փաստացիորեն, ընկերությունը կարողացել է իր շատ մոդելների համար սպասողների հերթ պահպանել առանց ավանդական գովազդային արշավների:
Տարիներ շարունակ Ferrari-ն արտադրել է արագ, հզոր և հիշարժան սպորտային մեքենաների և սուպերքարերի մոդելներ: Յուրաքանչյուր մարդ, ով երբեմն հանդիպել է Ferrar-ի, ունի իր սիրելի մոդելը:
166 Inter – արտադրվել է 1948-ից 1950 թվականներին, առաջին Ferrari-ին է, որ հաջողություն է գրանցել միջազգային վաճառքում:


250 TR Testarossa – արտադրվել է 1957 թվականին, առաջին Ferrari-ներից է, որ կրել է Testarossa նշանը:
![]()
Testarossa – վաճառվել է 1984-ից 1996 թվականներին, արտադրության ժամանակ այն եղել է աշխարհում ամենահզոր սուպերքարը:


F40 – վաճառվել է 1987-ից 1992 թվականներին, արտադրվել է ընկերության 40-ամյակի առթիվ և եղել է վերջին մեքենան, որ ստացել է ընկերության հիմնադիր Էնցո Ֆերարիի հաստատման կնիքը:


Enzo Ferrari – արտադրվել է 2002-ից 2004 թվականներին:


Dino 246 GT – արտադրվել է 1969-ից 1974 թվականներին, անվանվել է Էնցո Ֆերարիի որդու՝ Ալֆրեդոյի («Դինո») պատվին:


308 GTS – արտադրվել է 1977 թվականին:


LaFerrari – ներկայացվել է 2013 թվականին, արտադրվել է այս մոդելի ընդամենը 499 մեքենա, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է ավելի քան 1 միլիոն դոլար:


365 GTB/4, GTS/4 Daytona – արտադրվել է 1968-ից 1973 թվականներին, այն կարող է համարվել բոլոր ժամանակների ամենասիրված Ferrari-ն:


250 GT California Spider – վաճառվել է 1958-ից 1962 թվականներին, երբևէ արտադրված ամենաթանկ և ամենահայտնի Ferrari-ն է:





