Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արդյո՞ք շոկոլադն օգտակար է. ի՞նչ է ասում գիտությունը

ФОТО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին            

Կակաոն կապում են մի շարք օգտակար ազդեցությունների հետ՝ սրտի ամրապնդումից և ծերացման դանդաղեցումից մինչև ճանաչողական գործառույթների բարելավում: Սակայն մասնագետները զգուշացնում են, որ ամեն ինչ միանշանակ չէ:

Մի շարք հետազոտություններ կակաոյի օգտագործումը կապում են առողջության վրա դրական ազդեցության հետ՝ նախևառաջ շնորհիվ ֆլավանոլների (հզոր բուսական կենսաբանական ակտիվ միացություններ և հակաօքսիդանտներ) և թեոբրոմինի (բնական դառը խթանիչ, որը պարունակվում է կակաոյի հատիկներում և շոկոլադում), հայտնում է Euronews-ը:

Ընդ որում, կաթնային շոկոլադի սալիկը նույնը չէ, ինչ կակաոյի մաքուր աղացած հատիկները, և հնարավոր վտանգներն ու օգուտները կարող են էապես տարբերվել:

Կակաոն հարուստ է ֆլավանոլներով. միացությունների այս դասը պարունակվում է նաև տարբեր բույսերում ու բանջարեղենում և ասոցացվում է բազմաթիվ օգտակար ազդեցությունների հետ՝ հանդես գալով որպես հակաօքսիդանտ, հակաքաղցկեղային և հակաբորբոքային միջոց:

Մինչդեռ թեոբրոմինն ընդունակ է թափանցել արյունաուղեղային պատնեշով և, հանդես գալով որպես ադենոզինային ընկալիչների անտագոնիստ, ազդում է նեյրոգործոնների վրա ու բարելավում ճանաչողական գործառույթները, նշվում է 2024 թվականի հետազոտության մեջ: Դա պոտենցիալ կերպով ապահովում է նեյրոպրոտեկցիա տարիքային ճանաչողական խանգարումներից, Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդություններից:

Կակաոն կապում են նաև սիրտ-անոթային պատճառներով մահվան ավելի ցածր վտանգի հետ:

European Journal of Preventive Cardiology ամսագրում հրապարակված 2025 թվականի մետա-վերլուծությունը ցույց է տվել, որ ֆլավանոլներով հարուստ մթերքներն ընդունակ են նվազեցնել զարկերակային ճնշումը և բարելավել սիրտ-անոթային համակարգի վիճակը բարձր ճնշում, հիպերտոնիա և սիրտ-անոթային հիվանդությունների բարձր վտանգ ունեցող պացիենտների մոտ:

Գիտնականները նշում են, որ նման արդյունքների, հավանաբար, կարելի է հասնել օրական օգտագործելով մոտավորապես մեկ-երկու բաժին սև (դառը) շոկոլադ կամ երկու-երեք ճաշի գդալ կակաոյի փոշի:

Cocoa Supplement and Multivitamin Outcomes Study (COSMOS) հետազոտության շրջանակում, որը շոկոլադի սպառման և առողջության միջև կապին նվիրված ամենախոշոր և ամենաերկարատև պատահականացված վերահսկվող հետազոտություններից մեկն է, միջինում երեք տարի հետևել են ավելի քան 21 000 մարդու:

Մասնակիցների մի մասն օրական երկու անգամ ընդունել է 500 միլիգրամ կակաոյի ֆլավանոլներ պարունակող հավելում, մնացածը ստացել են պլացեբո:

Բոլոր մասնակիցների մոտ ճանաչողական առողջության և 2-րդ տիպի դիաբետով հիվանդացության ցուցանիշները նման են եղել, սակայն հավելումն ընդունողների մոտ սիրտ-անոթային պատճառներով մահանալու վտանգը 27 տոկոսով ավելի ցածր է եղել:

Սակայն հետազոտողները շեշտում են, որ COSMOS-ն ի սկզբանե նախատեսված չի եղել որպես շոկոլադի օգտագործման օգուտը գնահատող փորձարկում:

«Ըստ էության, մենք հարցնում էինք. "Կա՞ արդյոք կակաոյի հատիկներում և դրանցում պարունակվող կենսաբանական ակտիվ բաղադրիչներում որևէ բան, որը կարող է օգտակար լինել առողջության համար"»,- պարզաբանում է հետազոտության համանախագահ Հովարդ Սեսոն:

Լոնդոնի King's College London-ի գիտնականները վերջերս այս թեոբրոմինը կապել են ծերացման դանդաղեցման հետ:

Հետազոտողները վերլուծել են ավելի քան 1600 մասնակցի տվյալներ և պարզել, որ արյան մեջ թեոբրոմինի ավելի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ կենսաբանական տարիքն ավելի ցածր է եղել ժամանակագրականից:

«Շոկոլադը, նույնիսկ սևը, քաղցրավենիք է, այլ ոչ թե օգտակար մթերք»,- հետազոտությունը մեկնաբանել է Օքսֆորդի համալսարանի սննդի, ճարպակալման և վարքագծային գիտությունների ամբիոնի դոցենտ, սննդաբան Դիմիտրիոս Կուտուկիդիսը:

Բայց եթե մարդիկ սիրում են շոկոլադ, նրանք պետք է իրենց թույլ տան դա հազվադեպ և փոքր քանակությամբ, հավելել է նա:

Միևնույն ժամանակ բժիշկները զգուշացնում են, որ արդյունաբերական շոկոլադում այս նյութերի պարունակությունը սովորաբար զգալիորեն ավելի ցածր է, քան գիտական աշխատանքներում օգտագործվող կակաոյի մթերքներում:

Ամենատարածված տեսակների շրջանում ֆլավանոլների ամենամեծ խտությունը, ինչպես նաև ամենաքիչ շաքարն ու հավելյալ ճարպերը, որպես կանոն, պարունակվում են շոկոլադի ավելի մուգ տեսակներում:

Սննդային տեսանկյունից ամենաքիչ արժեքավորը սպիտակ շոկոլադն է. դրանում կա կակաոյի յուղ, բայց չկան կակաոյի պինդ մասնիկներ, փոխարենը շատ են ճարպն ու շաքարը:

Դեռ պարզ չէ, թե որքան շոկոլադ է պետք ուտել պոտենցիալ օգուտ ստանալու համար, և արդյոք վերամշակման ժամանակ ավելացվող մյուս բաղադրիչները, ինչպիսիք են շաքարը, կաթը և կակաոյի յուղը, չեն չեզոքացնում այդ օգուտը:

Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности