10 երկրից միայն 3-ն է գումար հատկացրել Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդին. Reuters
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը ստացել է Գազայի համար խոստացված 17 միլիարդ դոլարի ընդամենը չնչին մասը, ինչը խոչընդոտում է Թրամփին առաջ տանել պաղեստինյան անկլավի ապագայի վերաբերյալ իր ծրագիրը։ Այս մասին հայտնում են Reuters-ի աղբյուրները:
Ծրագիրը նախատեսում է անկլավի մասշտաբային վերականգնում:
Խոստացված ֆինանսական միջոցները նախատեսված էին նաև Գազայի հատվածի կառավարման նորաստեղծ Ազգային կոմիտեի գործունեության ֆինանսավորման համար:
Ըստ աղբյուրի, միջոցներ հատկացնելու խոստում տված տասը երկրներից միայն երեքն են՝ ԱՄԷ-ն, Մարոկոն և հենց ԱՄՆ-ն, գումար փոխանցել:
Նա հայտնել է, որ այս պահին հատկացվել է 1 միլիարդ դոլարից պակաս գումար: Ըստ նրա, Իրանի հետ պատերազմը «ազդել է ամեն ինչի վրա»:
Հետևեք մեզ՝ այստեղ



