«Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման Աբովյան
БЛОГՎաղուց լրջագույն կասկածներ ունեի, որ այս իշխանությունների օրոք Հայաստանում կարող են անցկացվել "կիրառական մառազմի" օլիմպիական խաղեր, բայց այսօր դրանում վերջնականապես համոզվեցի։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ դիմել է դատարան, որպեսզի այն դադարեցված ճանաչի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները։
Այս իրավիճակի աբսուրդայնությունն այն է, որ այս ամենը տեղի է ունենում հենց այն օրերին, երբ Հայաստանում բացառիկ նշանակության միջազգային մարզական միջոցառում է տեղի ունենում, որին մասնակցում են Եվրասիական մայրցամաքի տասնյակ խոշորագույն երկրների մարզական ոլորտի առաջնորդներ։ Եվ հենց վերջիններս խնդրանքով դիմել են Գագիկ Ծառուկյանին՝ ստանձնելու Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահի պաշտոնը։
Հասկանո՞ւմ եք, թե սա ինչ նշանակություն ունի Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման համար։
Հասկանո՞ւմ եք մասշտաբը։
Հասկանո՞ւմ եք, թե ինչ կարևորագույն նշանակություն ունի դա մեր երկրի սպորտի զարգացման համար։
Համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիները դա փայլուն հասկանում են։ Սակայն նույն կերպ համոզված եմ, որ Ծառուկյանի դեմ դատարան դիմած որոշ մարդիկ դա հաստատ չեն հասկանում ու չեն էլ կարող հասկանալ ։ Ավելի ճիշտ՝ այդ մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա։
Եվ քանի որ հակահայկական «մառազմը» դարձել է այդ մարդկանց համար սիրված «սպորտաձև», ապա առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները։
Լուրջ բան եմ ասում։
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



