Հայ գեղասահորդուհին Պատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղերում զբաղեցրել 10-րդ հորիզոնականը
СПОРТՊատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը փետրվարի 16-ին ներկայացել է ազատ ծրագրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայ գեղասահորդուհին այս ծրագրով հավաքել է 77, 32 միավոր: Կարճ եւ ազատ ծրագրերի արդյունքում Գալուստյանն ընդհանուր առմամբ հավաքել է 133, 21 միավոր եւ զբաղեցրել 10-րդ հորիզոնականը:
Գեղասահքի մրցաձեւում մրցում էին 14 երկրից ժամանած 16 գեղասահորդուհի: Առաջին հորիզոնականը 186,04 միավորով զբաղեցրել է Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Տրուսովսկայան:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում մեկնարկած երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերը կեզրափակվեն փետրվարի 21-ին Այս անգամ խաղերին մասնակցում են 1100 մարզիկ աշխարհի 71 երկրներից: 15-ից 18 տարեկան պատանիները կպայքարեն մեդալների 70 հավաքածուի համար: