Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կոալիցիոն գործընթացի հեղինակները որդեգրել են դանդաղ շտապելու աշխատելաոճը. Մարգարիտ Եսայան

ИНТЕРВЬЮ

Past.am-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

- Որո՞նք էին Սերժ Սարգսյանի ելույթի մեսիջները: Ո՞ւմ էր այն հասցեագրված:

- Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթը ծրագրային էր: Այն կարևոր էր այն իմաստով, որ երկրում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, համակարգային փոփոխության է գնում Հայաստանը:

Քանի որ կիսանախագահականից մենք անցնում ենք խորհրդարանական կառավարման համակարգի, այս համատեքստում հանրապետության նախագահի ելույթը սպասված էր և շատ կարևոր: Նախագահը մատնանշեց այն հիմնական ուղին և ընթացքը, որով մեր երկրում պիտի առաջնորդվեն թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ պետական կառույցներն ու ամբողջ հասարակությունը:

Ըստ իս՝ այդ ելույթը կառուցված էր հենց փոփոխված սահմանադրական դրույթների համատեքստում: Մեսիջներն ուղղված են ամբողջ հանրությանը: Դրանք շատ լուրջ են: Կարծում եմ՝ այն պահին, երբ փոփոխված Սահմանադրությունն իր բոլոր դրույթներով կմտնի կիրառման մեջ, բոլորիս կյանքը պիտի արմատական փոփոխությունների ենթարկվի:

Ես այս ելույթը համարում եմ այդ փոփոխությունների ուղենիշը: Բոլորս պետք ուշադիր ընթերցենք և առաջնորդվենք դրանով մեր աշխատանքի ընթացքում: Ուշադրություն դարձրեք, որ սա ոչ թե Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի ելույթն է, այլ հենց երկրի նախագահն է խոսում փոփոխությունների անհրաժեշտության մասին:

- Իսկ կարո՞ղ ենք ասել, որ ազդարարվում է նախընտրական քարոզարշավի ոչ պաշտոնական մեկնարկ, չնայած ելույթում ճիշտ հակառակ պնդումներ եղան:

-Ո՛չ, նման բան չենք կարող ասել, որովհետև դեռ մեկ տարի կա մինչև պառլամենտական ընտրությունները, երկու տարի կա մինչև նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Նախագահը շեշտեց, որ որևէ մեկը չշտապի, առաջ չընկնի իրադարձություններից և ժամանակից, քանի որ որևէ քաղաքական ուժի և որևէ անհատի ներկայությունն ապագա ԱԺ-ում այս պահին, այնուամենայնիվ, երաշխավորված չէ: Քարոզարշավը կմեկնարկի օրենքով սահմանված կարգով: Սա երկրի նախագահի ուղենշային ելույթն էր իրականում:

- Դուք ելույթը համարում եք հեղափոխական, բայց Սերժ Սարգսյանն անձամբ նշեց, որ հեղափոխությունների կողմնակից չէ: Հակասություն չկա՞:

- Միտքն այն էր, որ մենք գնում ենք փոփոխությունների, բոլորը պետք է դրան պատրաստ լինեն: Սա փոփոխությունների կոչ էր: Ես դրական առումով հեղափոխության մասին եմ ասում: Նախագահը բառացիորեն ասաց. «Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին»: Իմ ընկալմամբ՝ այստեղ  մի փոքր հեգնանք կար, որովհետև մեր ընդդիմադիր գործիչներն իրենց մի քանի հոգանոց հավաքներն անվանում են «հեղափոխական հավաքներ»:

Նախագահը սթափության կոչ է անում ելույթի այդ հատվածով: Նախագահն ասում է, որ մենք չենք շտապելու, քանի որ քաղաքական ոլորտում շտապողականությունը երբեք լավ ավարտի չի հանգեցրել: Այնուամենայնիվ, նախագահի խոսքում նշվում է, որ կհիասթափեցնի նաև նրանց, ովքեր գոհ են ստատուս-քվոյից և ներկա վիճակից:

- Նախորդ շաբաթ Շարմազանովն ասաց, որ մինչև շաբաթվա վերջ կհստակեցվեն բոլոր պաշտոններն ու պարզ կլինի համագործակցության ձևաչափը: Նոր շաբաթ է եկել, բայց այդ ամենը դեռ հայտնի չէ: Ինչո՞վ կբացատրեք:

- Քաղաքական կարևոր փուլ է, երկու քաղաքական ուժեր որոշում են համագործակցել և միասին շարունակել իրենց գործունեությունը: Ես կարծում եմ, որ շտապողականությունը ճիշտ չէ: Այդ պայմանավորվածությունները ենթադրում են ավելի լուրջ ճանապարհ անցնել, ավելի երկար միասին աշխատելու տեսլական: Կողմերը շատ հավասարակշիռ ծանրութեթև են անում բոլոր հնարավոր տարբերակները: Շտապելն այս դեպքում էլ լավ բան չէ:

Պետք է բոլորս համբերենք, տեսնենք, թե երբ կլինի այդ մասին հայտարարությունը, բայց ամենակարևորի մասին հայտարարությունն արդեն արված է: Կարևոր է, որ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն պատրաստ են միասին ստանձնել երկրի կառավարման ղեկը: Ես հասկանում եմ լրատվամիջոցների և բոլորի մտահոգությունն ու անհանգստությունը, բայց պիտի խորհուրդ տամ, որպեսզի դանդաղ շտապեն, որովհետև գործընթացի հեղինակները որդեգրել են դանդաղ շտապելու աշխատելաոճը:

Լևոն Փանոսյան

 

Ucom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников