Goal-ը թարմացրել է 2026 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղերից հետո հեղինակավոր Goal պորտալը թարմացրել է հաջորդ տարվա՝ 2026 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակին հավակնող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։
Երկրորդ հորիզոնական է բարձրացել «Բավարիայի» ևս մեկ ներկայացուցիչ՝ Մայքլ Օլիսեն, ինչի արդյունքում Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նահանջել է երրորդ տեղ, իսկ կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը շարունակում է զբաղեցնել չորրորդ հորիզոնականը:
Goal-ի վարկածով 2026 թվականի «Ոսկե գնդակի» 10 գլխավոր հավակնորդները՝
- Հարի Քեյն («Բավարիա»)
- Մայքլ Օլիսե («Բավարիա»)
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
- Լամին Յամալ («Բարսելոնա»)
- Լուիս Դիաս («Բավարիա»)
- Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»)
- Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
- Խուլիան Ալվարես («Ատլետիկո Մադրիդ»)
- Վիտինյա (ՊՍԺ)
- Դեկլան Ռայս («Արսենալ»)
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



