Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ, շատ աշխատասեր, ընկերասեր տղա էր։ Թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում հրաշալի շրջապատ ուներ, նվիրված մարդ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում էր տիկին Մարինեն՝ Գևորգի մայրիկը։

Գևորգը ծնվել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում։ Ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ Գևորգը դպրոց է հաճախել։ «Մինչև հինգերորդ-վեցերորդ դասարանն այնտեղ է դպրոց հաճախել, այնուհետև վերադարձել ենք Հայաստան։ Հաճախել է այն ժամանակ ռուսական, այժմ Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց։ Հիմա դպրոցի բակում հուշակոթող, իսկ դպրոցում դասասենյակ ունեն՝ զոհված տղաների լուսանկարներով։ Գևորգս ընդունակ աշակերտ էր, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Ավիաուսումնական կենտրոն։ Ծառայել է Արցախում, նախ՝ Շուշիում, հետո տեղափոխվեց Ակնա։ Նա կրտսեր սերժանտ էր։ Ծառայությունից վերադառնալուց հետո ուսումը չշարունակեց, մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, բայց այնտեղ երկար չմնաց, վերադարձավ Հայաստան։ Տիրապետում էր օտար լեզուների, միշտ ինքնակրթությամբ էր զբաղվում, ավելիին էր ձգտում, բայց չարաբաստիկ պատերազմը թույլ չտվեց հասնել երազանքների իրականացմանը»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Այդ օրը տանն էինք։ Քրոջս աղջկա ամուսինը սպա էր։ Նրանք Ջրականում էին բնակվում, բայց ամուսինը «Եղնիկներում» էր ծառայում։ Բնականաբար, լուրը հասավ, որ պատերազմ է սկսվել։ Սեպտեմբերի 28-ի գիշերը Գևորգը մեկնել է մարտի դաշտ։ Իրեն զինկոմիսարիատից չեն կանչել, ծանուցագիր չի ստացել։ Մեր հարևանի տղան պատմում է՝ չէինք կարողանում իրեն մեքենայից իջեցնել։ Ավտոբուսի վարորդն էլ, որ մեր գյուղից է եղել, երբ տեղ են հասել, Գևորգին ասել է՝ արի հետ գնանք, մի մնա։ «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի»։ Ինձ սեպտեմբերի 27-ին զանգահարեց, ասաց. «Ընկերներիցս մեկը գնում է, հետը ոչինչ չի վերցրել, իմ հագուստից մի քանիսը դիր պայուսակի մեջ, տուր, թող բերեն»։ Ես էլ անգամ մտովի մտածում էի՝ տղաս իր բոլոր շորերն էլ սիրում է, ո՞ր մեկն ուղարկեմ։ Մի քանի հագուստ դրեցի, գնացի խանութ քաղցրեղեն, ծխախոտ գնեցի, անգամ բրդուճներ պատրաստեցի և այդ ամբողջն ուղարկեցի իրեն։ Հաջորդ օրն էլ ասաց, որ զորամասում է, տղաներից մեկի հետ է։ Առավոտյան արդեն իմ զանգերը տեղ չէին հասնում։ Ինքը զանգահարեց. «Մա՛մ, զանգի, հեռախոսս ռոումինգ միացնեն, ես Ղարաբաղում եմ»։ Այլևս ոչինչ չէի կարող անել։ Գիտեի, որ կգնար, մենք մեր երեխաներին հայրենասեր ենք մեծացրել»։

Մինչև հոկտեմբերի 7-ը ընտանիքը զրուցել է Գևորգի հետ։ «Այդ օրը խոսել ենք իր հետ։ Երկար չխոսեց, երկու բառ փոխանակեցինք. «Մամ, դեռ էլի մարդու պետք է զանգեմ, երկար խոսել չեմ կարող»։ Հոկտեմբերի 8-ին արդեն իրենից զանգ չստացանք։ Հոկտեմբերի 9-ի առավոտյան շատ անհանգիստ էի։ Չգիտեմ, թե ինչու, բայց իր անունն անընդհատ փնտրում էի զոհված տղաների անունների ցուցակում։ Ինձ թվում էր, որ իրեն ինչ-որ բան է պատահել։ Առավոտյան արթնացել էի, և կարծես ինչ-որ մեկն ինձ ասեր՝ գնա եկեղեցի։ Գնացի եկեղեցի մոմ վառելու, մի տեսակ կարծես օդերում լինեի այդ օրը»։

Գևորգը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում։ «Ընկերը՝ Կարենն է պատմում՝ միշտ իր հագուստը տալիս էր ժամկետային զինծառայողներին, միշտ Գևորգն էր գնում սննդի հետևից»։ Բայց տղաները շրջափակման մեջ են հայտնվել։ «Միայն մեկ ճանապարհ է եղել, որով կարող էին դուրս գալ։ Գևորգն ասել է՝ դուք գնացեք, ես կպահեմ ձեր թիկունքը»։ Ավաղ, Գևորգն անմահանում է դիպուկահարի կրակոցից։ «Նաև պայթյուն է եղել, իր ընկերը՝ Սուրենը, վիրավորվել է։ Հետո նա ինձ ասաց՝ Գևորգն ինձ փրկեց։ Գևորգը նաև թշնամու կողմն անցնելով՝ կարևոր նյութեր է բերել»։ Մայրիկն ասում է՝ անվերջ կարելի է պատմել մարտի դաշտում որդու գործողությունների մասին։ «Մեկ-մեկ մտածում եմ՝ ինչերի՜ միջով է տղաս անցել»։

Տիկին Մարինեին որդու հեռախոսն է հասել։ Գևորգն իր հեռախոսից ջնջել է ամբողջ ինֆորմացիան, պահել միայն մարտի դաշտում արված լուսանկարները, խնդրել դրանք փոխանցել մայրիկին։ Ընկերները նաև նույն օրը մարտի դաշտից դուրս են բերել Գևորգի մարմինը, հոկտեմբերի 9-ին նա արդեն Էջմիածնում է եղել։

Գևորգը եղբայր և քույր ունի։ Երբ տիկին Մարինեին հարցնում եմ, թե ինչը դարձավ կյանքի առաջ մղող ուժը, արձագանքում է՝ թոռնիկները։ «Չէի ուզում իրենց մոտ լաց լինել, տանից դուրս էի գալիս, գնում ինչ-որ տեղ, երբեմն անգամ ցանկություն կար գոռալով լաց լինելու։ Եթե տանը լաց էի լինում, փոքր թոռնիկս միշտ գալիս, արցունքներս սրբում էր։ Արդեն ահագին ժամանակ էր անցել, Երևան էի գնացել գործերով, պետք է վերադառնայի տուն, կողքերս նայեցի, հասկացա, որ անծանոթ միջավայրում եմ։ Տաքսի նստեցի, գնացի Եռաբլուր։ Մի կողմում հուղարկավորություն էր, մյուս կողմում՝ սգացող ծնողներ։ Սթափվեցի՝ մենակ չեմ, իմ նման հարյուրավոր ծնողներ կան։ Մի քիչ իմ մեջ ուժ գտա, որ պետք է ապրեմ»։

Հ. Գ. - Կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Գրիբոյեդով գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами