Հնդկաստանը Prithvi-2 բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումներն է անցկացրել
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանն անցկացրել Է «երկիր-երկիր» դասի Prithvi-2 փոքր հեռահարության միաստիճան հեղուկային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումները:
Այդ մասին իր կայքում հայտնել Է India Today հանդեսը:
Հրթիռի արձակումն իրականացվել Է շարժական կայանքից, Օդիշա արեւելյան նահանգի (նախկին Օրիսա) Չանդիփուր զինափորձարանից՝ 350 կիլոմետր առավելագույն հաշվարկային հեռավորությամբ: Այն հաջողությամբ խոցել Է թիրախը Բենգալյան ծոցում:
Prithvi-2 բալիստիկ հրթիռը կարող Է կրել 500-ից մինչեւ 1 տոննա քաշով լիցք, այդ թվում՝ միջուկային մարտագլխիկ:
Prithvi-2-ի առաջին հաջող փորձարկումները կայացել են 1996 թվականի հունվարի 27-ին: Այն երկրի սպառազինությունը համալրել Է 2003 թվականին: Հրթիռի վերջին արձակումը տեղի Է ունեցել 2015 թվականի նոյեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



