Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում շուրջ 70 տարի անց ոստիկանությունը վերջապես պարզել է անհետացած ընտանիքի պատմությունը։ Խոսքը Մարտինների ընտանիքի մասին է, որը 1958 թվականի դեկտեմբերին անհետացել էր Օրեգոն նահանգում՝ լեռներ մեկնելուց հետո։
Տարիներ շարունակ որոնումները արդյունք չէին տալիս․ միայն երկու դուստրերի աճյուններ էին հայտնաբերվել գետում 1959-ին։ Սակայն բեկումնային պահը տեղի է ունեցել 2024-ին, երբ ջրասուզակ Արչեր Մայոն գետի հատակում հայտնաբերել է ընտանիքի մեքենան՝ շրջված և ծածկված նստվածքով։
2025 թվականին մեքենան դուրս է բերվել ջրից, իսկ ԴՆԹ հետազոտությունը հաստատել է ներսում գտնված մնացորդների պատկանելությունը ընտանիքի անդամներին։ Քննությունը ցույց է տվել, որ հանցագործության հետքեր չկան, և ամենայն հավանականությամբ մեքենան պատահաբար է ընկել գետը՝ փակելով տասնամյակների առեղծվածը։
Հետևեք մեզ՝ այստեղ



