Էրդողանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Նեչիրվան Բարզանիին Անթալիա-2026 դիվանագիտական համաժողովի շրջանակում, որն ընթանում է Թուրքիայի հարավում, տեղեկացրել է «Անադոլուն»։
Հանդիպումը տեղի է ունեցել այն հյուրանոցում, որտեղ հաստատվել է Էրդողանը, հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Հաքան Ֆիդանը եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Թուրքական լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Էրդողանը նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել համաժողովի շրջանակում, որը Անթալիա է բերում համաշխարհային առաջնորդների եւ բարձրաստիճան պաշտոնյաների։
Միջոցառման երկրորդ օրը նա աշխատանքային նախաճաշ է ունեցել Բոսնիա եւ Հերցեգովինայի եռակողմ նախագահության անդամների՝ Ժելկա Ցվիյանովիչի, Դենիս Բեչիրովիչի եւ Ժելկո Կոմշիչի հետ։
Նա նաեւ հանդիպել է Սլովենիայի նախագահ Նատասա Պիրկ Մուսարի, Կոմորյան կղզիների նախագահ Ազալի Ասումանիի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Չիսեկեդիի եւ Բուրունդիի նախագահ Էվարիստե Նդայիշիմիյեի հետ։ Էրդողանը նաեւ բանակցություններ է վարել Լիբիայի վարչապետ Աբդուլհամիդ Դբեյբեի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



