Փաշինյանի «Վարչաբենդը» Գյումրիում մեծ հետաքրքրություն չի առաջացրել
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է, որ անցած կիրակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Վարդանանց հրապարակում հանդես է եկել իր, այսպես կոչված, «Վարչաբենդի» ելույթով՝ փորձելով տպավորություն թողնել քաղաքում։
Ըստ թերթի՝ այդ նպատակով մոբիլիզացվել էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստներ տարբեր մարզերից, ինչպես նաև պաշտոնյաներ և իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, որոնք միասին մեկնել էին Գյումրի։
Սակայն, ինչպես նշում է «Փաստ»-ը, նախաձեռնությունը չի ունեցել ակնկալվող արձագանքը։ Թերթի պնդմամբ՝ համերգի կադրերում գյումրեցիների ներկայությունը սահմանափակ է եղել, և հիմնականում նկատվել են «բերովի» մասնակիցներ։
Նյութում նաև համեմատություն է անցկացվում նախորդ տարվա հոկտեմբերին Գյումրիում կազմակերպված համերգի հետ, որը, ըստ աղբյուրի, անցկացվել էր բարերար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ և աչքի էր ընկել բազմամարդությամբ։
«Փաստ»-ի փոխանցմամբ՝ այս անգամ հրապարակում հիմնականում ներկա են եղել Փաշինյանի հետ ժամանած մի քանի հարյուր անձինք և տեղական ակտիվի սահմանափակ ներկայացուցիչներ։
Գյումրիում իշխող ուժը հերթական անգամ չի կարողացել ապահովել լայն հանրային աջակցություն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։



