ՔՊ-ում խոսույթի ճգնաժամ է․ վնասը՝ հենց իրենց թիմին
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է, որ վերջին շրջանում ավելի հաճախ է ձևավորվում այն տպավորությունը, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները սեփական գործողություններով վնասում են իրենց քաղաքական թիմին։
Թերթի գնահատմամբ՝ մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր միջոցներով փորձում է բարելավել իր վարկանիշը, մի շարք կուսակիցներ իրենց հայտարարություններով և վարքագծով հակառակ ազդեցությունն են ունենում՝ չեզոքացնելով այդ ջանքերը։
Ըստ «Փաստ»-ի՝ խոսքը վերաբերում է ինչպես սոցիալական ցանցերում քաղաքացիներին ուղղված վիրավորանքներին, այնպես էլ հանրային դաշտում հնչող ոչ պատշաճ արտահայտություններին։ Նշվում է, որ նման դեպքերից հետո հաճախ հնչում են ձևական ներողություններ, որոնք, ըստ աղբյուրի, չեն փոխում ընդհանուր տպավորությունը։
Թերթը նաև ընդգծում է, որ կոշտ և երբեմն վիրավորական խոսույթը բնորոշ է դարձել ոչ միայն առանձին պատգամավորների, այլև քաղաքական թիմի ընդհանուր հռետորաբանությանը։
Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նման դրսևորումներից և հանձնարարել է սահմանափակել հրապարակային խոսքն ու խստացնել կուսակիցների վարքագծի վերահսկողությունը, հատկապես սոցիալական հարթակներում։
Աղբյուրը նշում է, որ իշխող ուժի ներսում նկատվող այս միտումները կարող են հակասել թիմի ընդհանուր նպատակներին՝ փաստացի վնասելով իշխանության դիրքերին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։



