Մեր անվտանգության երաշխավոր ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, սակայն ադրբեջանական բենզինն էժան է լիտրը 30-40 դրամով. Մ. Սողոմոնյան
БЛОГԱյո', սիրելինե՛ր, ճիշտ է, մեր անվտանգության երաշխավոր ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, սակայն ադրբեջանական բենզինն էժան է լիտրը 30-40 դրամով։ Ո՞րն է առավել կարևոր՝ այն եկեղեցի՞ն, որը կառուցվել և օծվել է այն կաթողիկոսի կողմից, ով հանդգնել է պահանջել մեր մեծն վարչապետի հրաժարականը, այն եկեղեցի՞ն, որը մեր հայրենիքում չէ, քանի որ հայրենիքը պետությունն է, իսկ պետությունը 29.743 քառ.կմ տարածքն է, թե՞, ի վերջո, բենզինը, որ էժան է, իսկ մեկ բաք ադրբեջանական բենզին լցնելով՝ կարելի է տնտեսել այնքան գումար, որով հնարավոր կլինի ուտել մեկ շաուրմա։ Պետք է ռեալիստ լինել։
Կրթվենք և ուտենք։
Հ.Գ. նկարում մի խումբ պատահական մարդիկ են, պատերազմասեր ռևանշիստներ, ովքեր 2021-ի դեկտեմբերին լուսանկարվեցին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի եկեղեցում մատուցված պատարագից հետո՝ ի նշան կյանքի և հույսի։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



