Կալինինգրադում 14-ամյա աշակերտուհին մահացել է դպրոցի պատուհանից ընկնելուց հետո
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կալինինգրադում 14-ամյա աղջիկը մահացել է դպրոցի չորրորդ հարկի պատուհանից ընկնելուց հետո: Բժիշկները փորձել են փրկել դեռահասի կյանքը. հայտնել են տարածաշրջանային կրթության նախարարությունից:
ՆԳՆ տարածաշրջանային վարչության տվյալներով՝ պատահարի մասին հաղորդումը ստացվել է ապրիլի 22-ին՝ ժամը 12:07-ին: Նախնական տեղեկություններով՝ աղջիկը մինչև ընկնելը գտնվել է ուսումնական հաստատության սանհանգույցում:
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն ծայրահեղ ծանր վիճակի պատճառով բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել:
Կրթության նախարարությունը ցավակցություն է հայտնել ընտանիքին և տեղեկացրել, որ կազմակերպվել է ներքին քննություն: Ոստիկանությունը պարզում է պատահարի հանգամանքները, ընտանիքին խոստացվել է անհրաժեշտ օգնություն: Դպրոցականների հետ հոգեբան է աշխատելու:
Հետևեք մեզ՝ այստեղ



