Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը, ով անզգուշաբար «Լեգո» խաղալիք է կուլ տվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում հարազատների ուղեկցությամբ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է տեղափոխվել 9 ամսական երեխա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեխան եղել է ծայրահեղ ծանր վիճակում և բժիշկները կարողացել են նրա կոկորդում մնացած «Լեգո» խաղալիքը դուրս բերեն, ինչից հետո երեխային միացվել է արհեստական շնչառության սարք ու հիմա նրան ռեանիմոբիլով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, որտեղից արդեն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն են ժամանել համայնքային ոստիկանները, որտեղ էլ պարզվում երեխային բնակության վայրը և ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



