Աշակերտուհուն հարկադրել են կացինով գնալ դպրոց․ մանրամասներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ալմաթիում վտանգավոր միջադեպ է կանխվել դպրոցում․ անչափահաս աղջիկը կացինով փորձել է մուտք գործել ուսումնական հաստատություն։
Տեղական ոստիկանության հաղորդմամբ՝ պարզվել է, որ դեռահասը գործել է սոցիալական ցանցերի միջոցով ստացված հրահանգների ազդեցության տակ և ծրագրել է իրականացնել անօրինական գործողություններ դպրոցում։
Իրավապահների օպերատիվ միջամտության շնորհիվ հնարավոր է եղել կանխել միջադեպը՝ դեռևս դրա իրականացումից առաջ։
Դեպքի առթիվ ոստիկանությունը նախաքննություն է սկսել։ Պարզվում են բոլոր հանգամանքները, ինչպես նաև այն անձինք, ովքեր կարող էին ներգրավված լինել դեռահասին նման քայլերի դրդելու գործընթացում։
Միաժամանակ, քննություն է նախաձեռնվել նաև աղջկա օրինական ներկայացուցիչների նկատմամբ՝ երեխայի դաստիարակության և վերահսկողության պարտականությունները պատշաճ չկատարելու հիմքով։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



