Արցախում nչնչացվում է հայկականություն, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում․ Տիգրան Աբրահամյան
БЛОГԻշխող ռեժիմի պարագլուխների՝ Արցախում ոչնչացվող հոգևոր, պատմամշակութային արժեքների վերաբերյալ կրավորական բնույթի մեկնաբանությունները արտաքին աշխարհին փոխանցում են երկու վտանգավոր ուղերձ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Առաջին՝ Ադրբեջանին արտոնում են շարունակել ցեղասպան քաղաքականությունը։
Երկրորդ՝ միջազգային հանրությանը իրազեկում են, որ Հայաստանը առանձնապես խնդիրներ չի տեսնում ադրբեջանական վանդալիզմում, և լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա։
Արցախում ոչնչացվում է հայկականությունը՝ մեր հազարամյակների հետքն այս տարածաշրջանում, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում»,-գրել է նա։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



