Ереван, 28.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ավելին, քան լեռ. իմաստային կենտրոն, որտեղ միավորվում են պատմությունը, հավատը և մարդկային գոյության մասին հիմնարար պատկերացումները. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդյո՞ք Արարատը պարզապես լեռ է, թե՞ այն վայրը, որտեղ մարդկությունը սկսել է իր երկրորդ կյանքը։ Այն պահից, երբ այն փորձում են դիտարկել միայն որպես տարածքային հարց, իսկ խորհրդանիշը՝ նեղացնել քաղաքական մեկնաբանության շրջանակում, տեղի է ունենում իմաստի վտանգավոր աղճատում և խեղաթյուրում։ Խորհրդանիշը չի կարող սահմանափակվել էթնիկ պատկանելությամբ, որովհետև հենց այն պահը, երբ այն դիտարկվում է միայն էթնիկ սահմանների մեջ, սկսվում է նրա իմաստի աղքատացումը։

Հայ ժողովրդի քաղաքակրթական ինքնագիտակցության մեջ Արարատ լեռը երբեք չի եղել պարզապես աշխարհագրական բարձրություն կամ բնապատկերի տարր։ Այն ձևավորվել է որպես իմաստային կենտրոն, որտեղ միավորվում են պատմությունը, հավատը և մարդկային գոյության մասին հիմնարար պատկերացումները։ Երբ Արարատը հայտնվում է պետական զինանշանում, այն չի ներկայացնում տարածքային հավակնություն, այլ արտահայտում է քաղաքակրթական հիշողություն՝ այն հիշողությունը, որում ամփոփված է մարդկության փրկության և նոր սկզբի գաղափարը։

Այս ընկալման արմատները հասնում են աստվածաշնչյան այն պատմությանը, որտեղ Նոյի տապանը կանգ է առնում Արարատի լեռների վրա, ինչպես ներկայացված է «Գիրք Ծննդոց»-ում։ Այդ դրվագը վաղուց դուրս է եկել զուտ կրոնական պատմության շրջանակներից և դարձել է համամարդկային խորհրդանիշ։ Ջրհեղեղը համընդհանուր կործանումն է, իսկ Արարատը՝ այն հանգրվանը, որտեղ հնարավոր է դառնում վերականգնումը։ Նոյի որոշումը՝ դուրս գալ տապանից և սկսել նոր կյանք, ոչ միայն անհատի, այլ ամբողջ մարդկության ընտրության խորհրդանիշ է՝ ընտրություն հանուն կյանքի, շարունակության և պատասխանատվության։ Այդ պատճառով Արարատը չի կարող ընկալվել որպես միայն հայկական խորհրդանիշ. այն ավելի լայն իմաստով կապված է մարդկության գոյատևման և վերածննդի պատկերացման հետ։

Հայ պատմական մտածողության մեջ այս գաղափարը վերածվել է հիշողության կառուցվածքի։ Ժողովուրդը չի գոյատևում միայն ֆիզիկական տարածքով կամ քաղաքական համակարգերով. այն գոյատևում է այնքանով, որքանով պահպանում է իր անցյալի իմաստային առանցքները։ Արարատը հենց այդպիսի առանցք է։ Այն միավորում է տարբեր ժամանակների փորձառությունները՝ դարձնելով պատմությունը շարունակական ներկայություն։ Այս հիշողությունը չի սահմանափակվում միայն ազգային շրջանակով, որովհետև Նոյի պատմությունը վերաբերում է բոլորին։ Այդ պատճառով Արարատը կարող է ընկալվել որպես այն հենակետը, որտեղ մարդկության ընդհանուր հիշողությունը հատվում է կոնկրետ ժողովրդի ինքնագիտակցության հետ։

Քաղաքակրթությունների զարգացման տեսանկյունից այս պատկերն արտահայտում է ճգնաժամի և վերականգնման համընդհանուր օրինաչափությունը։ Պատմության ընթացքում հասարակությունները բազմիցս կանգնել են կործանման եզրին, և նրանց շարունակությունը կախված է եղել այն բանից, թե ինչ պատասխան են տվել այդ մարտահրավերին։ Ջրհեղեղի պատմությունը ներկայացնում է այդպիսի ծայրահեղ իրավիճակ, իսկ Արարատը՝ այն տարածքը, որտեղ ձևավորվում է վերականգնման հնարավորությունը։ Այս տրամաբանությամբ Արարատը դառնում է քաղաքակրթական վերածննդի խորհրդանիշ, որը վերաբերում է ոչ միայն մեկ ազգի, այլ բոլոր նրանց, ովքեր անցել են պատմական ծանր փորձությունների միջով, այդ թվում՝ տարածաշրջանի հարևան ժողովուրդները։

Քրիստոնեական մտածողության մեջ այս պատկերն ավելի է խորանում։ Պատմությունը դիտարկվում է որպես իմաստ ունեցող ընթացք, որտեղ արտաքին իրադարձությունները ունեն ներքին նշանակություն։ Նոյի պատմությունն ընկալվում է որպես փրկության նախապատկեր, իսկ Արարատը՝ որպես այն վայրը, որտեղ այդ փրկությունը դառնում է իրականություն։ Սակայն այս փրկությունը միայն ֆիզիկական չէ։ Այն նաև ներքին է՝ կապված մարդու վերափոխման հետ։ Մարդը պարզապես չի փրկվում կործանումից, այլ սկսում է նոր կյանք՝ նոր գիտակցությամբ և պատասխանատվությամբ։ Այդ պատճառով Արարատը դառնում է ոչ միայն փրկության, այլ նաև վերափոխման խորհրդանիշ։

Խիստ ռացիոնալ դիտարկման շրջանակում նման խորհրդանիշները կարող են թվալ որպես մշակութային կառուցվածքներ։ Սակայն նույնիսկ այդ դեպքում նրանք ունեն իրական գործառույթ։ Դրանք ապահովում են հասարակության ներսում իմաստային միասնություն, ձևավորում են ընդհանուր լեզու և նպաստում են ինստիտուցիոնալ կայունությանը։ Առանց նման խորհրդանիշների հասարակությունը կորցնում է իր ինքնության հստակությունը և դառնում է միայն գործառնական համակարգ։ Այս իմաստով Արարատը հանդես է գալիս որպես համընդհանուր իմաստի կառուցվածքային տարր, որը պահպանում է հասարակության ամբողջականությունը։

Սոցիալական մակարդակում կրոնական և մշակութային պատկերացումները ձևավորում են վարքագիծ և հասարակական կազմակերպվածություն։ Երբ մի ժողովուրդ իր ինքնությունը կապում է փրկության և վերածննդի գաղափարի հետ, դա բարձրացնում է նրա դիմադրողականությունը, համախմբումը և պատմական շարունակականությունը։ Այս տեսանկյունից Արարատը կարևոր է ոչ միայն հայերի համար, այլ նաև այն տարածաշրջանի ժողովուրդների համար, որոնք իրենց պատմության ընթացքում անցել են գոյաբանական ճգնաժամերի միջով։ Նրանց համար նույնպես գոյություն ունի վերածննդի գաղափարը, և Արարատը կարող է ընկալվել որպես այդ փորձի խորհրդանշական արտահայտություն։

Գոյաբանական մակարդակում մարդը ապրում է իմաստներով լեցուն աշխարհում, որտեղ տարածքները դառնում են կարևոր իրենց խորհրդանշական նշանակությամբ։ Արարատը այդպիսի իմաստային կենտրոն է, որը ձևավորում է աշխարհընկալում և պատմական ինքնագիտակցություն։ Ամեն սերունդ վերադառնում է այս խորհրդանիշին և նորից մեկնաբանում այն՝ ըստ իր ժամանակի փորձառության, ինչի արդյունքում պահպանվում է քաղաքակրթական շարունակականությունը։

Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ նման խորհրդանիշները երբեք չեն սահմանափակվում մեկ ժողովրդի շրջանակով։ Սինայի լեռը դարձել է օրենքի և ուխտի համամարդկային խորհրդանիշ, Երուսաղեմը միավորում է տարբեր հավատքների և ժողովուրդների հիշողությունը, Օլիմպոսը դարձել է համաշխարհային մշակույթի մաս։ Այս բոլոր դեպքերում կոնկրետ տեղը վերածվում է ընդհանուր իմաստի կրողի։ Արարատը նույն կարգի, բայց առանձնահատուկ խորհրդանիշ է, որովհետև այն կապված է մարդկության փրկության և նոր սկզբի գաղափարի հետ։ Մյուս կողմից՝ համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ մեծ խորհրդանիշները հաճախ անցնում են տարբեր քաղաքակրթությունների միջով։ Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը, որը կառուցվել էր որպես քրիստոնեական տաճար և հետագայում վերափոխվեց այլ գործառույթների, շարունակում է մնալ համաշխարհային մշակույթի մաս՝ անկախ իր փոփոխվող կարգավիճակից։ Սակայն, ի տարբերություն նման կառույցների, Արարատը չի փոխում իր իմաստը, որովհետև այն մարդու ստեղծած չէ, այլ կապված է մարդկության հիշողության սկզբի հետ։ Սուրբ Սոֆիայի տաճարը պատմում է քաղաքակրթությունների պայքարի մասին, իսկ Արարատը՝ մարդկության փրկության մասին: Այս ամենից բխում է կարևոր հետևություն։ Մեծ քաղաքակրթական խորհրդանիշները չեն կարող սահմանափակվել միայն էթնիկ պատկանելությամբ, որովհետև նրանք գործում են պատմական հիշողության ավելի բարձր մակարդակում, քան քաղաքական սահմանները։ Արարատը այս իմաստով պատկանում է համամարդկային հիշողությանը, սակայն ունի կոնկրետ կրող՝ հայ ժողովուրդը, որը պահպանել և փոխանցել է այդ խորհրդանիշի իմաստը պատմության ընթացքում։ Այդ պատճառով մեր հարևաների կողմից Արարատը զինանշանում պետք է ընկալվի ոչ թե որպես բացառիկ սեփականության նշան, այլ որպես քաղաքակրթական հայտարարություն։ Այն արտահայտում է այն գիտակցությունը, որ այս ժողովուրդը իր ինքնությունը կապում է մարդկության փրկության, վերածննդի և շարունակության համընդհանուր գաղափարի հետ։ Եվ հենց այս տեսանկյունից պարզ է դառնում, որ նման խորհրդանիշը չի կարող սահմանափակվել նեղ պատկանելությամբ. այն միաժամանակ ազգային է իր կրողի մեջ և համամարդկային է իր իմաստով՝ միավորելով ոչ միայն մեկ ժողովրդի, այլ նաև տարածաշրջանի և աշխարհի այն բոլոր հասարակություններին, որոնք իրենց պատմության մեջ որոնել են իրենց վերածննդի Արարատը։ Արարատը պատկանում է նրան, ով հիշում է փրկության իմաստը: Արարատը սահման չունի, որովհետև հոգևոր աշխարհի հիշողության սահմանը անսահմանությունն է:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ՝ Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России