Ադրբեջանական պատվիրակությունը հեռացավ Աղվերանից
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության շարասյունը քիչ առաջ հեռացավ Աղվերանից։ Այս մասին տեղից հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։
Նշենք, որ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում։ NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ, հյուրանոց տանող ճանապարհը ոստիկաններն արգելափակել էին, լրագրողներին թույլ չէին տալիս մոտենալ հյուրանոցի տարածքին։
Տեղեկություններ են կան, որ Մուստաֆաևը հանդիպում էր ունենում հայ գործարարների հետ։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատել էին ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է։
«Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն»,–հայտնել էին ԱԳՆ–ից:
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ներում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։
Նշենք, որ Շահին Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։
Հետևեք մեզ՝ այստեղ



