Որպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան
БЛОГԵրեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ, որով հանձն առանք միավորելու մեր ջանքերը՝ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը և նոր ազգային իշխանության ձևավորմանը։
Այս իրադարձությանը նախորդել են մոտ մեկ ամիս տևած բանակցություններ, մեր քաղաքական ծրագրերի համադրման ծավալուն աշխատանք, համատեղ գործունեության մոդելի հստակեցում, թիմերի մերձեցում՝ այս ամենի արդյունքում մենք այժմ պատրաստ ենք միասին իրականացնել նախընտրական քարոզարշավը, ինչպես նաև՝ համատեղ իրականացնել ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը։
Որպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն ընտրությունների միջոցով, փոխարենը երկրում նոր ազգային իշխանություն ձևավորել՝ դեպի ապագան միտված հստակ ռազմավարությամբ: Այս նպատակին մենք կծառայեցնենք մեր բոլոր ուժերը՝ ակնկալելով նաև մեր բոլոր համախոհների և աջակիցների օժանդակությունը: Բոլորիս հաջողությու՛ն եմ ցանկանում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



