Թրամփը կլսի Իրանի վերաբերյալ թարմացված ռազմական տարբերակները. CNN
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Պենտագոնի ներկայացուցիչներից կլսի Իրանի վերաբերյալ թարմացված ռազմական տարբերակների մասին, քանի որ նա ճնշում է գործադրում Թեհրանի վրա՝ գործարքի համաձայնվելու նպատակով, հայտնում է CNN-ը՝ հղում անելով հարցին տեղյակ աղբյուրին:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, Թրամփին պարբերաբար տեղեկացնում են ռազմական ծրագրերի մասին, և քիչ բան է մատնանշում այն մասին, որ ԱՄՆ ռմբակոծությունները վերսկսելու նրա նախկին դժկամությունը նվազել է:
Ընդսմին, այդ ճեպազրույցը նշան է, որ Թրամփը պահպանում է իր հնարավորությունները, քանի որ պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները դանդաղ են ընթանում:
Սպասվում էր, որ ճեպազրույցին ներկա կլինեն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը՝ ռազմական այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին:
«Թրամփի ներկայիս ռազմավարությունն ուղղված է Իրանին հնարավորինս մեծ տնտեսական վնաս հասցնելուն՝ հուսալով, որ երկիրը կզիջի իր միջուկային ծրագիրը սահմանափակելու պահանջներին»,- հաղորդում է CNN-ը:
Վերջին օրերին նա իր գլխավոր խորհրդականներին ասել է, որ ցանկանում է շարունակել ԱՄՆ կողմից իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը, հայտնել են բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները: Նրա թիմը սկսել է նախապատրաստել հիմքերը նման երկարաձգման համար, ներառյալ՝ Հորմուզի նեղուցի փակումը ավելի երկար ժամկետով:
Հետևեք մեզ՝ այստեղ



