Սիրիական զորքերը Լաթաքիայում հարձակում են ծավալել զինյալների վերջին հենակետի վրա
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատները գրավել են Թելլեթ-Գազալյա բարձունքը եւ մոտենում են Քենսաբ քաղաքին՝ Լաթաքիայում ելուզակային խմբավորումների վերջին հենակետին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ալ Մանար» հեռուստաալիքին, այս ուղղությամբ մարտերը կատաղի բնույթ են կրում: Սիրիական բանակի սպաներից մեկը հայտնել Է, որ հակառակորդը «կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստներ Է կրում»:
Փետրվարի 16-ին զորքերն ազատագրել են Լաթաքիայի մերձակա երեք բնակավայր՝ Այն Բասուրան, Շելեֆը եւ Բիլլախը: Ճանապարհների ու տների ականազերծումից հետո այնտեղ կթույլատրվի վերադառնալ բնակիչներին:
Կառավարական ուժերը կարեւոր հաջողության են հասել նաեւ Հալեպից արեւելք ընկած շրջանում: Սիրիացի զինծառայողներն ու աշխարհազորայինները «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին դուրս են մղել Աբու Դանա բնակավայրից,որտեղ գտնվում Է հյուսիսային մեգապոլիսին ԷլեկտրաԷներգիա մատակարարող ջերմաԷլեկտրակենտրոնը: Այստեղ են ուղարկվել նորոգման բրիգադներ:
ԻՊ-ի ելուզակների հետ մարտեր են մղվում Հոմսից 85 կիլոմետր հեռավորության վրա՝ Թելյալ-Ռավաբի բարձունքների շրջանում: Այնտեղ զորքերին հաջողվել Է հսկողության տակ առնել Էլ Կարյատեյն օազիս-քաղաք տանող ավտոճանապարհը, հաղորվել Է ՏԱՍՍ-ը:



