Առաջին հայացքից անլուրջ թվացող նշաններ, որոնք լուրջ առողջական խնդրի մասին են հուշում
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ալարկոտության զգացում ողջ օրվա ընթացքում։ Եթե ժամանակին եք քնում, բայց առավոտյան դժվարությամբ եք արթնանում, ամբողջ օրվա ընթացքում հոգնածություն զգում, իսկ մտերիմները բողոքում են, որ նաև խռմփացնում եք, պատճառը կարող է ապնոէն լինել՝ շնչառության ժամանակավոր դադար։
Այս խնդիրը սովորաբար ուղեկցվում է նաև այլ նշաններով՝ կենտրոնանալու խնդիրներ, գլխացավ, քնկոտություն։ Քանի որ ապնոէն մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի, կաթվածների և այլ խնդիրների զարգացման հավանականությունը, խորհուրդ է տրվում, որքան հնարավոր է՝ շուտ դիմել մասնագետի օգնությանը, ինչպես նաև հետևել հավասարակշռված սննդակարգի կանոններին, այդ թվում՝ նվազեցնել ալկոհոլային խմիչքի օգտագործումը։
Վնասվածքները մեկ շաբաթից ավելի չեն ապաքինվում։ Եթե կտրվածքները, բշտիկները, քերծվածքները 2-3 շաբաթվա ընթացքում չեն անցնում, չի կարելի անուշադրության մատնել։ Երկար չապաքինվող «անմեղ» վերքը կարող է բազալ բջջային կարցինոմայի առաջին նշանը լինել։ Վաղ շրջանում քաղցկեղի այս տեսակը հեշտությամբ է բուժվում։ Ուշադրություն դարձրեք մարմնի վրա նոր խալերի և այլ նորագոյացությունների առաջացմանը։
Հազ, որը երկար ժամանակ չի անցնում։ Մշտական չոր հազը, որն ուղեկցվում է կլման դժվարություններով, կարող է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության նշան լինել։ Այն բնորոշվում է ստամոքսի կամ տասներկումատնյա աղիի պարունակության հետհոսքով կերակրափող։ Սա կարող է ուղեկցվել կերակրափողի լորձաթաղանթի բորբոքմամբ։
Մոռանում եք՝ ինչի մասին էիք խոսում մի րոպե առաջ։ Եթե այս երևույթը հաճախակի է կրկնվում, խնդիրը կարող ուղեղի սնուցման հետ կապված լինել։ Այս նշանը չի կարելի անուշադրության մատնել։
Որովայնի շրջագիծը նկատելիորեն մեծացել է։ Դեպքերի մեծամասնությունում այս փոփոխությունների պատճառը չափից շատ ուտելն է։ Սակայն, եթե որովայնի փքվածությունն ուղեկցվում է մարմնի քաշի նվազումով, անեմիայով, դա կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների առկայության մասին։ Մի հետաձգեք այցը համապատասխան մասնագետին։
Մի քանի օր շարունակ ձեզ թվում է՝ ինչ-որ բան է ընկել աչքի մեջ։ Եթե ապակինը լղոզված են երևում, կարող եք աչքերի լուրջ խնդիր ունենալ։ Այս զգացումն ակնաբույժի դիմելու ծանրակշիռ պատճառ է։
Հետևեք մեզ՝ այստեղ



