Ինչ պատասխան է ցույց տվել առաջին բուժառուին՝ քաղցկեղի դեմ պատվաստանյութը
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առաջին հիվանդի մոտ, ով ստացել է պատվաստանյութը, արձանագրվել են անհրաժեշտ ցիտոկինների արտադրության աննշան փոփոխություններ, սակայն հիմնական արդյունքները դեռ առջևում են։
Մելանոմայի դեմ պատվաստանյութ ստացած առաջին հիվանդի անալիզներում արդեն նկատվել են փոքր բարելավումներ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը։
Ապրիլին Ռուսաստանի Առողջապահության նախարարության Ռադիոլոգիայի ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնը առաջին անգամ կլինիկական պրակտիկայում մելանոմայով հիվանդին ներարկել է անհատականացված mRNA հակաուռուցքային պատվաստանյութ՝ «NEOONCOVAC»-ը։
«Հիվանդից վերցվել է արյուն՝ բոլոր ստանդարտ հետազոտությունների համար, այդ թվում՝ ցիտոկինների արտադրության գնահատման նպատակով։ Սկզբնական փուլում նկատվում են անհրաժեշտ ցիտոկինների արտադրության փոքր փոփոխություններ», — ասել է Գինցբուրգը։
Հիվանդը դեռ պետք է ստանա մոտ տասը դեղաչափ պատվաստանյութ։ Ներկայումս նա գտնվում է Կուրսկի մարզում՝ տարածաշրջանային ուռուցքաբանական կենտրոնի հսկողության ներքո։ Հաջորդ դեղաչափը նախատեսված է մայիսյան տոների միջև ընկած ժամանակահատվածում։
Ռուսաստանի կառավարությունը նախկինում ընդլայնել էր պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ծրագիրը՝ զգալիորեն մեծացնելով պարտադիր բժշկական ապահովագրության շրջանակում հասանելի ծառայությունների ցանկը։ Փոփոխությունները վերաբերում են ինչպես բարձր տեխնոլոգիական բուժմանը, այնպես էլ հիվանդների սոցիալական աջակցության միջոցներին։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



