Հայաստանի Հանրապետությունն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանի Հանրապետությունը 2016թ. ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, 2016թ. հունվարին ՀՀ կառա վարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 150,039.00 ամերիկյան դոլար, որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2016թ. տարեկան անդամավճար:
Պատվո ցանկում ընգրկվել են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները: Այս տարի պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 27-ը:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



