Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչո՞ւ ի ծնե կույրերը չեն տառապում շիզոֆրենիայով

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին            

Գրեթե 75 տարի առաջ հետազոտողները նկատել են մի տարօրինակ օրինաչափություն, որը հոգեբուժության մեջ ամենազարմանալիներից մեկն է. շիզոֆրենիայով չեն տառապում ի ծնե կույր մարդիկ՝ ուղեղի տեսողական կեղևի ախտահարման պատճառով, գրել է «The Conversation»-ը։

1950թ․ գրող Հեկտոր Շևինյին, որը կորցրել էր տեսողությունը մեծ տարիքում, և հոգեբան Սայդել Բրավերմանն ուսումնասիրում էին կույր մարդկանց հոգեբանությունը և նկատեցին մի անսովոր փաստ. աշխարհի գրեթե բոլոր հասարակություններում հանդիպող ծանր հոգեկան խանգարումը կարծես լիովին բացակայում էր բնածին կուրություն ունեցող մարդկանց մոտ։

Երկար ժամանակ այս դիտարկումը մեծ մասամբ աննկատ է մնացել. գիտնականները չունեին տվյալներ և շիզոֆրենիայի բնույթի մասին պատկերացում։ Սակայն 2000-ականների սկզբին, երբ ի հայտ եկան ազգային բժշկական խոշոր տվյալների բազաներ, հետազոտողները կարողացան հետևել մարդկանց առողջությանը ծնունդից մինչև մեծ տարիք։ Եվ խորհրդավոր օրինաչափությունը հաստատվեց։

Ամենահամոզիչ տվյալները ստացվել են 2018թ․ ուսումնասիրությունից, որը ներառել է 1980-2001թթ․ Արևմտյան Ավստրալիայում ծնված գրեթե կես միլիոն երեխաների: Շիզոֆրենիա առաջացել է այս երեխաներից 1 870-ի մոտ, սակայն ուղեղի կեղևային կուրություն ունեցող 66 երեխաներից ոչ մեկն այս հիվանդությունը չի ունեցել։

Ընդ որում, այս պաշտպանությունը, կարծես, կապված է ոչ թե կուրության, այլ ուղեղի տեսողական հատվածների զարգացման առանձնահատկությունների հետ: Մարդիկ, ովքեր հետագայում կորցնում են տեսողությունը, կամ հիվանդները, ովքեր կուրանում են աչքերի, այլ ոչ թե ուղեղի տեսողական կեղևի վնասվածքի պատճառով, դեռ կարող են շիզոֆրենիա ունենալ։

Գիտնականների կարծիքով՝ պատասխանն այն է, թե ինչպես է ուղեղն օգտագործում տեսողությունն աշխարհի պատկերը կառուցելու համար։

Շիզոֆրենիան այսօր ավելի հաճախ է դիտարկվում որպես ուղեղի կանխատեսողական համակարգի խանգարում: Սովորաբար ուղեղն անընդհատ կանխատեսումներ է անում շրջակա միջավայրի մասին և համեմատում դրանք ստացվող զգայական ազդանշանների հետ: Շիզոֆրենիայի դեպքում այս մեխանիզմը սկսում է խափանվել. պատահական կամ թույլ ազդանշանները ստանում են չափազանց մեծ նշանակություն, համընկնումները կարևոր են թվում, և սեփական մտքերը կարող են ընկալվել որպես օտար: Երևակայության և իրականության միջև գիծն աստիճանաբար մշուշվում է:

Տեսողությունը հատկապես կարևոր դեր է խաղում այս համակարգի զարգացման գործում վաղ մանկության շրջանում: Տեսողական կեղևը ուղեղի ամենամեծ և ամենից փոխկապակցված հատվածներից մեկն է, որը ներգրավված է ոչ միայն պատկերի մշակման, այլև ուսուցման, ուշադրության և հույզերի մեջ:

Եթե տեսողական կեղևը չի ստանում ազդանշաններ ծննդյան պահից, ուղեղը սկսում է այլ կերպ զարգանալ: ՄՌՏ հետազոտությունները ցույց են տալիս, որ ուղեղի բնածին կեղևային կուրություն ունեցող մարդկանց մոտ ուղեղի այս հատվածները հաճախ «վերաօգտագործվում» են լեզվի, հիշողության և տրամաբանական մտածողության համար:

Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ այս վաղ վերահասցեագրումը կարող է մի տեսակ պաշտպանություն ապահովել: Առանց երկիմաստ տեսողական ազդանշանների անընդհատ հոսքի՝ ուղեղը կարող է զարգացնել աշխարհը մեկնաբանելու ավելի կայուն եղանակներ՝ նվազեցնելով շիզոֆրենիայի հիմքում ընկած սխալ «կանխատեսումների» ռիսկը:

Կարևոր նշանակություն ունի ժամանակը: Տեսողության ուշ կորուստը, նույնիսկ մանկության շրջանում, նույն ազդեցությունը չունի, քանի որ ուղեղն արդեն ձևավորվել է տեսողական փորձառության միջոցով:

Գիտնականներն ընդգծում են, որ սա չի նշանակում, որ կուրությունը կարող է լինել «պաշտպանություն» շիզոֆրենիայից գործնական իմաստով: Սակայն այս տվյալները նոր հեռանկար են բացում հիվանդության բնույթի վերաբերյալ և բուժման նոր մոտեցումների հնարավորություն են տալիս:

Հետևեք մեզ՝ այստեղ

Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армян