Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագծին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովն ավարտել է Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագծի քննարկումը։ Այս մասին հայտնել է պատգամավոր Ահմադ Ռաստինեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հորմուզի նեղուցի կառավարման ռազմավարական գործողությունների ծրագրի քննարկումը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում ավարտված է, և այժմ սպասվում է դրա ներկայացումը խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը, ինչպես նաև պատգամավորների քվեարկությանը»,- ասել է Ռաստինեն:
Ապրիլի 27-ին ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաէդդին Բորուջերդին հայտնել էր, որ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր կարգի մասին օրենքը կընդունվի Իրանի խորհրդարանի աշխատանքների վերսկսումից անմիջապես հետո։
Իրանի Կենտրոնական բանկը բացել է չորս հատուկ հաշվեհամար՝ իրանական ռիալով, յուանով, դոլարով և եվրոյով՝ նեղուցով անցնելու համար վճարներ գանձելու նպատակով:
Հետևեք մեզ՝ այստեղ



