Վերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ Կարապետյան
ОБЩЕСТВОԱնցած տարիների ընթացքում տեսել ենք՝ ինչպես է Գյումրին դիմավորել մարդկանց, և ինչպես են այդ մարդիկ շնորհակալություն հայտնել Գյումրիին։ Հայաստանում իր քաղաքական հայացքներով Գյումրին միշտ առանձնացել է։ Այս մասին Գյումրիում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Վերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի։ Ամեն երկրորդ երեխան ապրում է աղքատության մեջ Շիրակի մարզում, միլիարդավոր դոլարների գումար է գալիս բյուջե, բայց հեղափոխությունից հետո Շիրակում աղքատությունն աճել է։ Սա վերաբերմունքն է այն մարդկանց, ովքեր այստեղից են սկսել և գնացել Երևան։ Այս ամենի պատճառն այն է, որ պետք է անցյալի քննություն անցկացնենք, նոր մարդկանց հնարավորություն տանք, տեսնենք՝ ինչ անցյալ է ունեցել մարդը մինչև իշխանության գալը»,-ասել է Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ իշխանության գալուց հետո իրենց առաջնային խնդիրը լինելու է Գյումրիում աղքատության հաղթահարումը, որի նպատակով ստեղծվելու է աղքատության հաղթահարման հիմնադրամ, որի շնորհիվ 5 հոգանոց աղքատ ընտանիքը ստանալու է 150,000 դրամ գումար։



