Ռուսական «Ковер» հրթիռը կպահպանի Սու-57 կործանիչների «անտեսանելիությունը»
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերում կիրառվող նոր С-71К «Ковер» թևավոր հրթիռը թույլ է տալիս պահպանել հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների և ծանր հարվածային Ս-70 «Охотник» անօդաչուների ցածր տեսանելիությունը։ Այս մասին հայտնում է «Царьград»-ը՝ ներկայացնելով նոր զինատեսակի հիմնական առավելությունները։
Հրապարակման համաձայն՝ հրթիռի կառուցվածքը մշակվել է այնպես, որ նվազեցնի ռադարների կողմից հայտնաբերման հավանականությունը։ Արդյունքում նույնիսկ արտաքին կախոցով տեղադրված լինելու դեպքում այն զգալիորեն չի բարձրացնում կրող ինքնաթիռի տեսանելիությունը հակառակորդի համար։
Նշվում է, որ С-71К «Ковер»-ի թռիչքի հեռավորությունը կարող է հասնել մոտ 300 կիլոմետրի՝ լրացուցիչ վառելիքային բաքերի կիրառմամբ։ Այն համալրված է տուրբոռեակտիվ շարժիչով և նախատեսված է ընդլայնելու մարտական հնարավորությունները՝ առանց «ստելս» տեխնոլոգիաների էական կորստի։
Հետևեք մեզ՝ այստեղ



