Ереван, 29.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռեժիսոր. «Այդ դերասանները երաժշտական թատրոնի հետ կապ չունեն»

ИНТЕРВЬЮ

Այսօր պետք է ասուլիսով հանդես գար Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը եւ խոսեր թատրոնում տեղի ունեցած կրճատումների պատճառների վերաբերյալ: Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի 2016 թվականի փետրվարի 12-ի հրամանով աշխատանքից ազատվել է գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը եւ լուծվել է 2015 թվականի փետրվարի 2-ին նրա եւ թատրոնի միջեւ կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Գլխավոր ռեժիսորին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն ու պատճառները տարբեր են, այդ թվում՝ պարբերաբար առանց հարգելի պատճառի աշխատանքի չներկայանալը, իրեն վերապահված պարտականությունները պարբերաբար չկատարելը, տնօրենի հանձնարարականներն ու հրամանները չկատարելը, կամայականություն դրսևորելը, իր մասնագիտական և աշխատանքային պարտականություններից բխող հաշվետվություններ չներկայացնելը և այլն»,- այսպես է ձեւակերպված Պետական կամերային թատրոնի կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ:

Սակայն այսօրվա ասուլիսը տեղի չունեցավ: Գրիգորյանը հրաժարվել էր ասուլիս տալու գաղափարից: Մեր տեղեկություններով՝ Գրիգորյանին պարզապես «վերեւներից» արգելել են դա անել: Խոսքը մշակույթի նախարարության հրահանգի մասին է, քանի որ թատրոնը հենց այս գերատեսչության ենթակայությամբ է գործում:

Փորձեցինք կապ հաստատել Վարդան Գրիգորյանի հետ եւ ասուլիսին չներկայանալու պատճառներն իրենից ճշտել:

- Ի՞նչ պատճառով տեղի չունեցավ ասուլիսը:

- Այս վիճակում մենք պարզապես մի փոքր հետաձգել ենք այն: Ես նպատակահարմար չգտա, որովհետեւ մեր կողմից հայտարարելու որեւէ նոր բան չունենք, նկատի ունեմ ռեժիսորին աշխատանքից ազատելու պատճառների վերաբերյալ մենք արդեն հրապարակում արել ենք:

- Այդ դեպքում ինչո՞ւ էիք ասուլիս նշանակել:

- Դա չհասկացվածության հետեւանք էր, որը շտկվեց:

- Տեղեկություն ունենք, որ մշակույթի նախարարությունից էին հրահանգել, որ պետք չէ ասուլիս տալ:

- Ո´չ, ո´չ, նման իրավիճակ չկա եւ չի էլ եղել: Դա իմ որոշումն էր: Ի վերջո, մենք՝ յուրաքանչյուրս, աշխատում ենք մեր տեղում: Ասուլիս լինելու է, բայց հետագայում:

- Մյո՞ւս կողմն էլ պիտի մասնակցեր ասուլիսին, չեկա՞վ:

- Դուք տվեցիք ձեր հարցերի պատասխաններից մեկը՝ եթե մյուս կողմը չկա, իմ գալն արդեն անիմաստ է դառնում:

- Ի՞նչ պիտի խոսվեր ասուլիսի ընթացքում, մեկ-երկու խոսքով կնշե՞ք: Ինչո՞ւ ազատվեց գլխավոր ռեժիսորը:

- Դա արդարացման կամ մեկնաբանության կարիք չունի, որովհետեւ եթե յուրաքանչյուր աշխատողի, ով ազատվում է աշխատանքից, սկսենք մեկնաբանել, պետք է ամեն օր ասուլիս տանք: Ասուլիսի նպատակն այն է, որ փոխադարձ կողմերը կարողանան մեկնաբանել եւ հանրությանը օբյեկտիվ ճշմարտություն տալ: Եթե մի կողմը չկա, մյուս կողմի լինելու իմաստը ո՞րն է:

Ստեղծված վիճակի վերաբերյալ հեռախոսազրույց ունեցանք նաեւ թատրոնի արդեն նախկին գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հետ: Մեր այն հարցին, թե պայմանագրի դադարեցումը որքանով էր արդարացի, Մելիքսեթյանը պատասխանեց, որ աշխատանքից հեռացման պատճառները թատրոնի տնօրինությունն է հորինել, որովհետեւ ոչ մի պատճառ էլ չկար: Ըստ նրա՝ աշխատելու լիարժեք հնարավորություններ չեն եղել, որովհետեւ այն դերակատարները, որոնք հավաքված են այդ թատրոնում, երաժշտական թատրոնի հետ բացարձակ կապ չունեն: Ռեժիսորը նաեւ նշեց, որ բաց նամակով դիմել է մշակույթի նախարարին: Այնտեղ շատ հետաքրքիր ձւակերպում կա. «Ես հեռանում եմ Երաժշտական կամերային թատրոնից։ Ցավում եմ, որ թատրոնը կոմայից դուրս բերելու իմ մեծ ցանկությունը չիրագործվեց»:

Մեր հարցին՝ թե հիմա ինչո՞վ է զբաղված, կոնկրետ անելիքներ կա՞ն, թե՞ անորոշության մեջ է, Արմեն Մելիքսեթյանը պատասխանեց. «Ինձ մոտ երբեք անորոշության զգացողություն չի եղել, որովհետեւ ես միշտ նպատակասլաց կատարել եմ իմ գործը, բեմադրություններ եմ արել այս կամ այն թատրոնում եւ դասավանդել եմ»:

Նախորդ տարի նույնպես Պետական կամերային երաժշտական թատրոնում կրճատումներ էին տեղի ունեցել: Աշխատանքից ազատվել էին Սուսաննա Վաթինյանը, Նաիրա Շահվալադյանը, Անետա Հարությունյանը, Վահագն Սիմոնյանը, Մարիամ Զազյանը: Ալբերտ Վարոսյանի ու Խաչիկ Վարդանյանի հաստիքները կիսվել էին, Անի Հակոբյանինը՝ նույնպես: Թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը դա պատճառաբանել էր նրանով, թե որոշ աշխատակիցներ թոշակի անցնելու տարիքի էին կամ ունեին առողջական խնդիրներ, մյուսները չէին համապատասխանում թատրոնի նոր դիմագծին կամ նոր հաստիք բացելու հնարավորություն չունեին, ստիպված հաստիքները կիսել էին: Ինչպես կարելի է եզրակացնել թատրոնում տեղի ունեցած վերջին զարգացումներից, Վարդան Գրիգորյանը շարունակում է թատրոնի նոր դիմագծի փնտրտուքները:

Գագիկ Աղբալյան, Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show