Ереван, 29.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Եթե կա որևէ հարբերություն փրկելու նույնիսկ աննշան շանս, ես հաստատ դա կօգտագործեմ. Լուսինե Բադալյանը՝ գործունեության և ընտանեկան հարաբերությունների մասին

ФОТО

Aysor.am-ը գրում է.

Հանրային ճանաչում ունեցող մարդիկ երբեք ասեկոսների պակաս չեն զգում: Շատերը դրանից նեղսրտում են, շատերն՝ անտեսում, ոմանք էլ հակադարձում: Aysor.am-ի օրվա զրուցակիցը Լուսինե Բադալյանն է, բոլորին քաջածանոթ Լուլուն, ով միշտ ու ցանկացած հարցի շուրջ բարձրաձայն է խոսում: Սկզբունքին հավատարիմ՝ հաղորդավարուհին անկեղծացավ և՛ գործնական, և՛ անձնական հարցերում:

-Լուսինե, բոլորովին վերջերս դուք հեռացաք հեռուստադաշտից: Այժմ միայն ռադիոյո՞ւմ եք: Ի՞նչ եսպասե՞նք Ձեր հերթական վերադարձին հեռուստաեթեր, թե՞…

-Ես հեռուստաեթերում եմ 1998 թ-ից և արդեն հասցրել եմ փոխել մի քանի հեռուստաալիք: Ամեն փոփոխությունից հետո, բնականաբար, եղել է մի փոքր դադար: Կարծում եմ՝ դա նորմալ է: Հեռուստաեթերը իմ կյանքի կարևորագույն բաղադրիչներից է:

-Առավել, քան ռադիո՞ն:

-Այդ հարցը միշտ են ինձ տվել ու ես միշտ պատասխանել եմ՝ առանց երկուսի էլ կյանքս չեմ պատկերացնում: Ռադիոկայանս՝ ռադիո «Վանը», տան պես մի բան է ինձ համար, դրա համար այստեղ աշխատում եմ 2002 թվականից: Այն կայացած է, ունի իր հստակ սկզբունքները և եթե փոփոխությունների կարիք է ունենում, բոլորս միասին փոփոխվում ենք, բայց չենք փոխարինվում: Հեռուստատեսությունը մի քիչ այլ է, այն փոխում է իր ճանապարհն ու դու սկսում ես չհամապատասխանել: Կամ էլ դու արագ աճում ես, և հեռուստակայանն է սկսում քեզ չհամապատասխանել: Հետևաբար, հարկավոր է լինում ինչ-որ բան փոխել:

-Ճիշտ է, ցանկացած բնագավառում հիասթափություններ լինում են, բայց այս բնագավառում դրանք առավել շատ են ու հաճախ: Նման հիասթափությունները հեշտությա՞մբ եք հաղթահարում:

-Ընդհանրապես, ցանկացած հիասթափություն ցանկացած բնագավառում ցավալի է, բայց՝ հաղթահարելի: Ի վերջո՝ հիասթափություններն են քեզ ստիպում անել ավելին:

-Դուք այս դաշտում արդեն կայացած եք. ժամանցային հեռուստա-ռադիոհաղորդումների պակաս այսօր չունենք: Ինչպե՞ս եք գնահատում որակային առումով, առջընթաց և՞ս ունենք:

-Գուցե ունենք, բայց ես որակային առումով այդ առաջընթացն առանձնապես չեմ տեսնում:

-Նախորդ տարի հաճախ էիք Հայաստանից մեկնում ու շատերը մտածում էին, թե շուտով ընդմիշտ կհեռանաք հայրենիքից:

-Ես միշտ երազել եմ ճանապարհորդել: Մի պահ երազանքս կատարվեց, ճամփորդելու առիթները հաջորդում էին իրար, և ես անսահման երջանիկ էի դրա համար: Ինչ վերաբերում է ընդմիշտ հեռանալուն, ապա ի՞նչ ասել է թե ընդմիշտ: Որքա՞ն է տևում այդ ընդմիշտը, եթե նույնիսկ մենք ենք ժամանակավոր այս կյանքում: Ես չեմ օգտագործում «ընդմիշտ», «երբեք» բառերը, որովհետև ամեն ինչ այս կյանքում հարաբերական է և չես իմանա, թե հաջորդ պահին կյանքն ինչ անակնկալներ քեզ կմատուցի: Այնուամենայնիվ, կցանկանայի, որ «երբեք» հայրենիքից «ընդմիշտ» հեռանալու անհրաժեշտություն չլիներ:

-Հաղորդավարներն այսօր անմասն չեն մնում նաև սերիալ, սիթքոմ, նույնիսկ կինո ասպարեզից: Փոքր-ինչ զարմանալի է, որ Ձեզ երբեք նման նախագծերում չենք տեսել: Դա սկզբո՞ւնք է, թե՞ առաջարկի բացակայություն:

-Ես միշտ կարծել եմ և շարունակում եմ մտածել, որ ամեն մարդ պետք է իր գործն անի: Գուցե հեռուստադիտողներ են ավելանում, երբ դերասանը կամ երգիչը հաղորդում են վարում, բայց իմ խորին համոզմամբ, հաղորդումը դրանից ակնհայտորեն տուժում է: Ինձանից հաստատ ավելի արհեստավարժ, մասնագիտությամբ դերասաններ կան, որ կարող են և պիտի դա անեն: Եվ հետո, ես երբեք չեմ անում այն, ինչը չէի ուզի, որ իմ նկատմամբ անեին: Ինձ դուր չի գալիս, որ այլ ոլորտի ներկայացուցիչները հաղորդում են վարում, բացառությամբ մասնագիտական հաղորդումների: Հետևաբար, ինքս չէի ցանկանա որևէ մեկի տեղը զբաղեցնել, չնայած, որ դա գուցե ինչ-ինչ հարցերում ինձ ձեռնտու կլիներ:

-Դուք այն հայտնիներից եք, ովքեր բավական ակտիվ են հասարակական հնչեղություն ունեցող հարցերում, նաև՝ համացանցում: Շատերի մոտ Ձեր ծննդյան օրվա գրառումը՝ կապված գրպանում 350 դրամ ունենալու հետ, զարմանք առաջացրեց: Արտասահմանում դա աստղերի կողմից փիար քայլ է կոչվում, Հայաստանում՝ անկեղծությո՞ւն, թե՞…

-(Ժպտում է) եթե ինձ բացատրեք, թե դրա փիարը որտեղ էր, գուցե կարողանամ պատասխանել: Երբեք չեմ կարծել, որ փիարի կարիք ունեմ և արհեստական քայլեր չեմ արել՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում: Այ ավելի հաջող փիար քայլ կլիներ սերիալում նկարահանվելը:

-Մշակույթն ու շոուն այսօր մի տեսակ խառնվել են: Ի՞նչ կասեք հայաստանյան մշակութային կյանքի մասին:

-Ես Հայաստանում մշակութային կյանք չեմ տեսնում: Գուցե ես եմ կույր, բայց ցածրորակ սերիալներով ու նողկալի երաժշտությամբ ներծծված մեր կյանքում կատարվող հատուկենտ մշակութային իրադարձությունները մի կողմից փրկություն են, մյուս կողմից՝ շատ քիչ պահանջարկ ունեն:

-Լուսինե, կապված որոշակի խնդիրների հետ՝ նախորդ տարին Ձեզ համար բավական բարդ տարի էր: Հիմա կարելի՞ է այդ բոլոր դժվարությունները անցյալում համարել:

-Փառք Աստծո, վտանգավոր մասերը հաղթահարված են, բայց նման մեծ խնդիրներն իրենց հետ բերում են բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց լուծումը ժամանակ և ռեսուրսներ է պահանջում: Ամեն ինչ մարդու համար է և հաղթահարելի: Կարևորը՝ բոլորը ողջ և առողջ լինեն:

-Մինչ այս ապրած տարիներից ո՞րն եք Ձեզ համար ճակատագրական շրջան համարում:

-Ես գուցե ոչ այնքան դյուրին, բայց հետաքրքիր կյանք եմ ապրել մինչ այս պահը՝ լի իրադարձություններով, պայքարով, հաջողություններով և անկումներով: Կդժվարանամ առանձնացել հատկապես մեկը: Ցանկացած անցք, դիպված՝ նույնիսկ աննշան, համարում եմ ճակատագրական:

-Թեև դուք կայացած ընտանիք ունեք, երկու բալիկ, սակայն ժամանակ առ ժամանակ շշուկներ են տարածվում, թե ամուսնալուծվել եք: Հիմա էլ նման խոսակցությունների պակաս չկա: Ինչո՞վ եք պայմանավորում սա:

-Այ այս հարցի վրա, եթե թույլ տաք, երկար կանգ կառնեմ…

-Խնդրեմ, սիրով:

-Գիտեք, միշտ չեմ հասկացել, թե ինչո՞ւ է մարդկանց ավելի հետաքրքրում էկրանից այն կողմ գտնվող մարդկանց անձնական կյանքը, քան այն, ինչ նրանք անում են հասարակության համար: Դիցուք, կան շատ հայտնի մարդիկ, որ ունեն նորմալ անձնական կյանք, ընտանիք, բայց այն, ինչ երգում են, վարում են, սովորեցնում են՝ ոչ միայն տհաճ է, այլև՝ նույնիսկ վտանգավոր: Եվ հակառակը՝ գիտենք շատերին, ովքեր չեն կարողացել հաջողակ կերպով, կամ ընդանհրապես դասավորել իրենց անձնական կյանքը, բայց այն, ինչ անում են եթերից, հրաշալի է և օգտակար: Եթե մեր հասարակությունը ավելի շատ կենտրոնանար հայտնի մարդկանց հասարակական գործունեության վրա, որը կոնկրետ առնչվում է իր շահերի հետ, և անձնական կյանքը համարեր երկրորդական հետաքրքրություն՝ ապա հայտնիներն էլ իրենց ավելի պարտավորված կզգային կատարելագործվելու և լավագույնը հասարակությանը մատուցելու գործում… Հիմա վերադառնանք իմ անձնականին. քանի որ թեման հետաքրքիր է, կպատասխանեմ. Ո՛չ, ես ամունալուծված չեմ և չեմ եղել: Եթե անգամ լինեի, հաստատ հասարակության շշուկները կամ կարծիքը առանձնապես ինձ չէին հետաքրքրի այն պարզ պատճառով, որ դա ի՛մ ԱՆՁՆԱԿԱՆ կյանքն է: Բառն արդեն իսկ հուշում է, որ իմ անձից բացի, ոչ-ոքի դա չի վերաբերում, եթե անգամ շատ հետաքրքրում է: Իսկ այ այն, ինչ անում եմ եթերում կամ հասարակական կյանքում, վերաբերում է ինձ ճանաչող ցանկացած մարդուն: Չէ՞ որ այդ դեպքում ես պատասխանատու եմ հասարակության առաջ… Ինքս որոշումներ ընդում եմ շատ դժվար և երկար, չկա այնպիսի բան, որ ես չներեմ, չհասկանամ կամ չընդունեմ, չմտնեմ դիմացինի դրության մեջ: Կյանքում, եթե կա որևէ հարբերություն փրկելու նույնիսկ աննշան շանս, ես հաստատ դա կօգտագործեմ, նույնիսկ, եթե դա աններելի կամ անընդունելի է թվում: Թերևս դա է պատճառը, որ ես չեմ կորցնում մտերիմ մարդկանց: Հակառակ դեպքում, եթե այլ որոշում եմ ընդունում, նշանակում է ուրիշ տարբերակ չի եղել, հնարավոր և անհնարին ամեն ինչ փորձարկվել է: Այս ամենի մարսին հիմա բարձրաձայնեցի այն պատճառով, որպեսզի հետաքրքրասեր ականջներն իմանան. անձնական կյանք չի կարելի ներխուժել, քննարկել կամ քննադատել, որովհետև նրանք այդ մարդու մաշկի մեջ չեն , չգիտեն, թե նա ինչ է զգում, ապրում, տանում: Գիտեք միայն այն, ինչ իրենց թույլ է տրվել իմանալ: Խուսափե՛ք ուրիշին քննադատելով՝ մեղքերի տակ ընկնելուց:

-Ինչևէ, հանրային մարդիկ խուսափել «հետաքրքրասեր աչքերից»՝ չեն կարող… Ձեր ամուսինը՝ Վահագն Գևորգյանը, ժամանակին հանդիսանում էր «Դորիանս» խմբի հիմնադիր-պրոդյուսերը: Այսօր ինչո՞վ է զբաղվում:

-Վահագնը հիմա «Կամի» երաժշտական ակումբի արտ-տնօրենն է ու  ինչպես միշտ՝ փորձում է լավ երաժշտությունը հասանելի դարձնել երաժշտասեր հասարակությանը: Հիանալի համերգներ է կազմակերպում «Կամի» ակումբում, զբաղվում է ֆիլմերի երաժշտական պրոդյուսինգով: Ուժերի ներածի չափով՝ անում է ամեն ինչ, որ տաղանդավոր, որակյալ երաժիշտներն ունենան իրենց շնորհը դրսևորելու հնարավորություն: Ունի հրաշալի ճաշակ և հոտառություն, խելահեղ գաղափարներ, մտահղացումներ, յուրահատուկ հոգեկարտվածք: Ես էլ միշտ փորձում եմ հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի ավելորդ հոգսերը նրան չխանգարեն՝ իր պատկերացրած աշխարհը իր շուրջ ստեղծելու հարցում:

-Ի դեպ, «Դորիանսի» հետ հարաբերությունները որակական փոփոխություն չե՞ն կրել:

-Իհարկե ոչ, շարունակում է պահել բարի-դրացիական, ընկերական հարաբերություններ:

 

-Նրա և Ձեր ընկերները գրեթե նույն մարդիկ են, քանի որ ոլորտն էլ նույնն է: Կարելի է ասել, որ ամուսիններով միշտ նույն միջավայրում եք լինում: Դա չի՞ ձանձրացնում կամ հոգնեցնում:

-Ճիշտ է, իրականում մեր շփման շրջանակը գրեթե նույնն է, բայց աշխատանքն այնպես է դասավորվել, որ նույն միջավայրում հազվադեպ ենք հայտնվում: Ես աշխատանքից դուրս ցանկացած րոպե նվիրում եմ երեխաներիս. եթե եթերում չեմ, նշանակում է՝ տանն եմ: Եթերում չլինելու դեպքում եթե տանը չեմ, ուրեմն տանը չեմ՝ երեխաներիս հետ: Անգամ միայնակ մի տեղ գնալիս միտքս անընդհատ նրանց հետ է: Դրա համար մի գեղեցիկ օր որոշեցի՝ ոչ ինձ տանջել, ոչ էլ մյուսներին նյարդայնացնել: Մի քիչ էլ մեծանան՝ բացը կլրացնեմ (ժպտում է)

-Ինքնուրույն կնոջ կերպար ունեք: Հետաքրքիր է, այդ ինքնուրույնությունը դրսևորվում է նաև ընտանեկա՞ն հարաբերություններում:

-Այո, և չգիտեմ՝ դա լավ է, թե՝ վատ: Ինձ մանկուց սովորեցրել են լինել ինքնուրույն և հույսը դնել միայն ու միայն սեփական ուժերի վրա: Գիտեմ, որ երբեմն դա նույնիսկ ճիշտ չէ, բայց այլ կերպ չեմ կարողանում: Ձևացնել, թե օգնության կարիք ունեմ՝ միայն նրա համար, որ ինձ թույլ և կին զգամ՝ չեմ կարողանում:

-Փաստորեն, Ձեզ օգնելու ձեռքը չե՞ք ընդունում:

-Ես սիրում եմ բոլորին օգնել, բայց երբ ինձ են օգնում, սարսափելի պարտավորված եմ ինձ զգում և դա ինձ հանգիստ չի տալիս: Մի խոսքով՝ բարդ է (ծիծաղում է):

-Ձեզ ուժեղ բնավորությամբ կին համարո՞ւմ եք: Ասում են, ուժեղ կանայք ռոմանտիկայից հեռու են:

-Ուժեղ չէ, անբնական ուժեղ, բայց ոչ թե կին, այլ՝ մարդ: Որպես կին՝ ես ինձ դեռ վերջնականապես ձևավորված չեմ համարում: Այո, աննորմալ ուժեղ մարդ եմ, բայց որպես կին՝ անսահման ռոմանտիկ: Ամենայն անկեղծությամբ՝ հավատում եմ հրաշքների և հեքիաթային սիրո:

-Երկու օր առաջ շատերը սիրո տոնն էին նշում: Դո՞ւք ինչպես այն անցկացրեցիք:

-Սիրո տոնը չեմ նշել, չեմ էլ մտաբերում, որ երբևէ նշած լինեմ: Միշտ ինչ-որ բան այն չի եղել: Բայց ամեն ինչ դեռ առջևում է, ոչինչ (ժպտում է):

-Քիչ առաջ խոսեցինք երեխաների հետ Ձեր կապվածության մասին: Մի քիչ մասնավորեցնենք. մայրերը շատ կապված են լինում տղա զավակներին, ինչը երբեմն երեխաներին հոգեպես կաշկանդված է դարձնում: Դուք երկու որդիների մայր եք, նրանք ինքնուրույն են, թե՞ Ձեր ամուր բնավորությամբ ինքներդ եք ամեն ինչ որոշում իրենց փոխարեն:

-Սա իմ սիրելի թեմաներից է (ծիծաղում է): Մոր և որդիների սերը մի յուրահատուկ ուժգին բան է, բայց դա այն է, ինչի հետևանքով մեր ընտանիքների մեծամասնությունն ունի լուրջ խնդիրներ, որոնք թաքցնում է: Մենք ՝ մայրերս, մեր կյանքը նվիրում ենք, նույնիսկ զոհաբերում ենք մեր որդիներին՝ կարծելով, թե լավ բան ենք անում և չհասկանալով, որ նրանց գցում ենք մեծ բեռի տակ: Պարտավորեցնում ենք մեծանալուց հետո իրենց երիտասարդ կյանքը նվիրել մեզ, մեզ պահել, մեր ցանկություններն անել և այլն:

-Ոչ միշտ է, որ մայրերը պահանջներ են ներկայացնում:

-Նույնիսկ, եթե չենք էլ պահանջում, միևնույն է, որդին միշտ ունի այդ պարտքի զգացումը՝ մտածելով, որ ծնողներն իրենց կյանքը կարող էին ավելի լավ դասավորել, բայց իրեն են նվիրել, ես էլ պիտի պարքս վերադարձնեմ: Շատ որդիներ հրաժարվում են իրենց երազանքներից, իրենց սիրուց, միայն թե ամեն ինչ ծնողների սրտով լինի: Ինձ կներեք, բայց ես իմ որդիներին չափազանց շատ եմ սիրում, որ նեղություն տամ որևէ հարցով, այն էլ այդպիսի ծանր բեռի տակ գցեմ: Փորձում եմ իրենց սովորեցնել ինքնուրույնություն, դասերից ավելի՝ կյանքի հարցեր ենք քննարկում: Իսկ երբ կմեծանան, ես կսկսեմ աստիճանաբար քչանալ նրանց կյանքում և պահապան հրեշտակի դեր կատարել՝ հեռվից, աննկատ:

-Պահքի շրջանում ենք, հետևո՞ւմ եք պահեցողությանը:

-Ես շատ Աստվածավախ մարդ եմ, բայց Պահք չեմ պահում մի պարզ պատճառով, որ փորձում եմ պահքի մեջ լինել ողջ տարի և ողջ կյանքում: Իմ կարծիքով, ամեն ոք պիտի փորձի իր խղճի հետ հաշտ ապրել, չբամբասել, չզրպարտել, բարեգործություններ անել միշտ: Դրա համար հատուկ օրեր կամ շրջաններ չեմ ընդունում:

-Ի՞նչ երազանքներ ունի Լուսինե Բադալյան կինն ու մայրը, ի՞նչու ոչ՝ նաև քաղաքացին:

-Լինելով անսահման երազկոտ մարդ՝ ես ունեմ բազմաթիվ երազանքներ, որոնք նույնիսկ թվարկել հնարավոր չէ… Երազում եմ, որ իմ զավակները մեծանան կիրթ և բարեկեցիկ հասարակությունում, լինեն իրենց ազգի համար պիտանի և արժանի զավակներ, ապրեն երկար, առողջ ու երջանիկ կյանք:

-Հավատո՞ւմ եք, որ «մի օր ամեն ինչ լավ է լինելու», կամ «ամեն ինչ լավ կլինի, եթե»…

-Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու և այդ հարցում «եթե»-ներ չկան:

Նելլի Մարգարյան

«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: Амстердам «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 лет