Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիվանդանոցում մահացել է մայիսի 1-ին Արարատ մարզի Դարբնիկ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 65-ամյա Հարություն Յ․-ն, հաղորդում է Shamshyan.com–ը։
Իրավապահները պարզել են, որ Հարություն Յ․-ն նշված ավտոմեքենան առևանգած է եղել, որից հետո վթարի է ենթարկվել՝ բախվելով բեռնատար «Գազել»-ին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 1-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Դարբնիկ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել էին 65-ամյա Հարություն Յ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արա Զ․-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից Արա Զ․-ի վիճակը գնահատվել էր ծանր։
Հետևեք մեզ՝ այստեղ



