«Աէրոֆլոտ օպեն 2016» շախմատի փառատոնին կմասնակցեն 10 հայ շախմատիստներ
СПОРТՌուսաստանի մայրաքաղաքում անցկացվող «Աէրոֆլոտ օպեն 2016» շախմատի ավանդական փառտոնն այս տարի կանցկացվի փետրվարի 29 –ից մարտի 11 –ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փառատոնի շրջանակներում կանցկացվի 3 խմբային մրցաշար: A խմբում հանդես կգան վարկանիշային 2550 եւ ավելի միավոր ունեցող շախմատիստները, B խմբային մրցաշարին կմասնակցեն 2550-ից պակաս եւ 2300-ից ավելի վարկանիշային միավոր ունեցող շախմատիստները: C խմբային մրցաշարը նախատեսված է 2299-ից պակաս վարկանիշային միավոր ունեցողների համար:
A խմբային մրցաշարում հանդես կգա նաեւ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 2636 վարկանիշային միավոր ունի: B խմբում կմրցեն Լեւոն Բաբուջյանը, Վահե Բաղդասարյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը, Նորայր Թորոսյանը: C խմբային մրցաշարին մասնակից են լինելու նաեւ Դավիթ Միրզոյանը, Արթուր Դավթյանը, Արփինե Գրիգորյանը, Սամվել Խաչատրյանը:
Փառատոնի մրցանակային ֆոնդը 140 հազար եվրո է: