Այս հավելվածը գումար է գողանում․ ահա, թե որն է այն
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անվստահելի աղբյուրներից ծրագրերի ներբեռնումը կարող է հանգեցնել սարքի վարակման, ինչպես նաև անձնական և ֆինանսական տվյալների կորստի։ Ինչպես հայտնում է Past.am-ը, կիբերհանցագործները ստեղծում են հայտնի ծառայությունների, այդ թվում՝ բանկային հավելվածների կեղծ պատճեններ՝ օգտատերերի տվյալներին հասանելիություն ստանալու համար։
Կիբերանվտանգության մասնագետների գնահատմամբ՝ խարդախները հաճախ ստեղծում են հավելվածներ, որոնք առաջին հայացքից գրեթե չեն տարբերվում բնօրինակներից։ Սակայն տարբերությունները նկատելի են մանրուքներում՝ հավելյալ խորհրդանիշներ անվան մեջ, տպագրական սխալներ կամ փոփոխված լոգո։ Այս մասին նշել է RuStore-ի տեղեկատվական անվտանգության տնօրեն Դմիտրի Մորևը՝ ընդգծելով, որ նման կեղծիքները հիմնականում ուղղված են բանկային ծառայությունների և առցանց գնումների օգտատերերին։
Կասկած հարուցող նշաններից են նաև ոչ պրոֆեսիոնալ դիզայնը, ապրանքանիշի տարրերի բացակայությունը կամ ընդհանուր ձևանմուշից շեղումները։ Past.am-ը հիշեցնում է՝ կարևոր է ուշադրություն դարձնել նաև հավելվածի թողարկման ամսաթվին և թարմացումների հաճախականությանը․ վստահելի ծրագրերը պարբերաբար թարմացվում են։
Առանձին ուշադրության է արժանի նաև թույլտվությունների հարցը։ Եթե հավելվածը պահանջում է մուտք գործել այնպիսի գործառույթների, որոնք կապ չունեն իր հիմնական նպատակի հետ, դա կարող է լինել խարդախության հստակ ազդանշան։
Ինչպես պաշտպանվել
Մասնագետները խորհուրդ են տալիս հավելվածներ ներբեռնել բացառապես պաշտոնական հարթակներից և խուսափել անհայտ հղումներից։ Սա հատկապես կարևոր է բանկային հավելվածների դեպքում։ Տեղադրելուց առաջ անհրաժեշտ է ստուգել մշակողի անունը և համոզվել, որ այն համընկնում է տվյալ ընկերության պաշտոնական անվան հետ։
Օգտակար է նաև ուսումնասիրել օգտատերերի կարծիքները․ կասկածելի ակտիվության վերաբերյալ բազմաթիվ բողոքները կարող են նախազգուշացում լինել։ Խորհուրդ է տրվում երբեք չտեղադրել ծրագրեր էլեկտրոնային նամակներով կամ մեսենջերներով ստացված հղումներից։
Եթե արդեն ներբեռնել եք կասկածելի հավելված և կասկածում եք տվյալների արտահոսքի մասին, Past.am-ը խորհուրդ է տալիս անհապաղ կապ հաստատել ձեր բանկի հետ, արգելափակել քարտը, ջնջել հավելվածը, սկանավորել սարքը վիրուսների համար և անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահներին։
Թվային հիգիենայի պարզ կանոնների պահպանումը և զգոնությունը կարող են էականորեն նվազեցնել կիբեռհանցագործության զոհ դառնալու ռիսկը։
Հետևեք մեզ՝ այստեղ



