Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ամենատարածված ճանապարհորդական ֆոբիաները

ЛАЙФ

Բացի ավանդական ֆոբիաների տեսակներից՝ վախ փակ տարածություններից, բարձրությունից, սողուններից, մութ սենյակներից, վերելակներից և սարդերից, կան ոչ ավանդական ճանապարահորդական ֆոբիաներ:

Իսկապես այդպես է, որքան էլ որ դրանցից շատերը տարօրինակ կամ զավեշտալի թվան: Դե էլ ինչ ճանապարհորդական ֆոբիա, եթե առաջին հերթին վախ ճանապարհորդությունից չլինի:

Հոդոֆոբիա` վախ ճանապարհորդելուց, ճանապարհներից

Եթե որոշ տեսակի ֆոբիակիրներ վախենում են միայն ճանապարհորդության առանձնահատուկ տեսակներից, ասենք օրինակ` ինքնաթիռով, նավով ուղևորություններից, ապա այս տեսակի ֆոբիայով տառապողները առհասարակ չեն սիրում ճանապարահորդությունը և հետևաբար “like” չեն արել մեր ֆեյսբուքյան էջը…

Ի դեպ, հոդոֆոբիան նաև համարում են վախ երկար ճանապարհներից: Օրինակ՝ աշխարհի ամենաերկար ձգվող ճանապարհը՝ ամերիկյան Ալյասկա նահանգի Դալթոն մայրուղին, մեղմ ասած խուճապ է առաջացնում հոդոֆոբիայով տառապողների մոտ:

Ճանապարհորդական ֆոբիաների տեսակները.

Աէրոֆոբիա՝ վախ օդային տրանսպորտի տեսակներով ուղևորություններից

Լինի դա ինքնաթիռ, ուղղաթիռ, ռազմական կարևորության ուղղաթիռ, թե կործանիչ, այս ճանապարհորդական ֆոբիայի տեսակը համարվում է աշխարհում ամենատարածված ֆոբիաներից մեկը:

Հելիոֆոբիա՝ վախ արևից

Այս ֆոբիայով տառապողները նախընտրում են ճանապարհորդել ձմռան կամ աշնան ամիսներին և իրենց ընտրության վայրն են դարձնում ոչ արևադարձային կամ տապ երկրները:

Էսկալաֆոբիա՝ վախ մետրոների շարժասանդուղքներից

Ամենատարածված ֆոբիաների տեսակներից մեկը սա է. այո՛, իրականում շարժասանդուղքների հանդեպ ոչ բարյացակամ զգացմունքներ է տածում մեր մոլորակի բնակիչների մի ստվար զանգված: Եվ հատկապես իրենց մոտ նման սուր վախի զգացում է առաջացնում մետրոյի շարժասանդուղքը, քանի որ այստեղ այն խառնվում է մեկ այլ ֆոբիայի՝ ակրոֆոբիայի (վախ բարձրությունից) հետ:

Կրիոֆոբիա՝ վախ ծայրահեղ ցրտից

Լապլանդիան, հեռավոր հյուսիսային պետությունները, նորարար սառցե հյուրանոցները և քաղաքները այս ֆոբիայով տառապողների նախընտրելի ցուցակում չեն:

Սա պարզապես քմահաճույք կամ տաք երկրի նախապատվություն չէ, այլ նման ֆոբիայով տառապող մարդիկ իսկապես չեն կարողանում գոյատևել խիստ ցրտաշունչ ձմռան և ծայրահեղ ցրտի պայմաններում:

Ատեֆոբիա՝ վախ ավերակներից

Այս ֆոբիան չես դասի ամենից հաճախ հանդիպող ճանապարհորդական ֆոբիաների թվին, սակայն ամենայուրօրինակներին կարելի է: Ավերակների, հին քաղաքների, փլատակների տեսարանները, ինչպես օրինակ՝ իտալական Պոմպեյ քաղաքը, պարզապես խուճապ ու նյարդային գերլարվածություն են առաջացնում են նման ֆոբիայով տառապողների մոտ:

Լիմնոֆոբիա` վախ լճերից

Լիմնոֆոբիայով տառապողները չեն այցելում լճեր, լճառատ քաղաքներ կամ երկրներ` նախընտրելով սահմանափակվել ոչ խորը լողավազանի այցելությամբ: Խորը և խորհրդավոր լճեր տեսնելիս այս ֆոբիայով տառապողների մոտ առաջանում է խուճապ:

21-րդ դարի ամենաակտուալ ֆոբիան. նոմոֆոբիա՝ վախ հայտնվել առանց բջջային կապի

Եթե շատերի(-ս) համար նոմոֆոբիան կլիներ իսկական փրկություն (բայց նախընտրելի է ամեն դեպքում կարճաժամկետ), ապա 21-րդ դարի թոհուբոհի պայմաններում ռիթմիկ կենսակերպ ունեցող շատ շատերի համար նոմոֆոբիան իսկական հիվանդություն է՝ վախ զրկվել բջջային կապից, հիմնականում ճանապարհորդության ժամանակ:

Նման ֆոբիայով տառապողները, ի դեպ, ցանկացած ճանապարհորդության վայր ընտրելիս, նույնիսկ ջունգլիների մտամոլոր արահետները, տեղեկանում և ձեռք են բերում “երաշխավորագիր” բջջային կապի հասանելիության և անխափան աշխատանքի մասին:

Ի դեպ, գիտնկանները պնդում են, որ այս ֆոբիան ամենից արագ զարգացող տեսակն է, որով արդեն տառապում է մեր մոլորակի բնակչության 66%-ը: Նախանշաններ՝ տրամադրության կտրուկ անկում, ագրեսիվության դրսևորում, նյարդային լարվածություն, անհանդուրժողականություն, խուճապային պահվածք. այս ամենը և ավելին բնորոշ է այն մարդկանց, ովքեր ճանապարհորդության որևէ պահին ակամա հայտնաբերում են, որ բջջային կապն այլևս հասանելի չէ:

Հետաքրքիր փաստ` գոյություն ունի ամենաերկար անուն ունեցող ֆոբիան, որը կրկին կապված է ճանապարհորդության հետ:

Խորը շունչ ենք քաշում և գրում` հիպոպոտոմոնստրոսեսկվիպեդալիոֆոբիա` վախ երկար բառերից: (TRAVELBLOG.am-ը պատասխանատվություն չի կրում այս բառի մեջ վրիպակների համար):

Դե բնական է, նման ֆոբիայով տառապողների համար Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի իրական անունն ամենևին էլ աչքի լույս չէ: Այն բաղկացած է 32 բառից և գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում որպես քաղաքի ամենաերկար անուն:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию