«Հասկանում ես, որ քո կյանքի ամենաճիշտ «քաոսն» է». Լուսինե Թովմասյանը՝ բազմազավակ մայր լինելու մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Այան նոր գույն բերեց իմ կյանք: Ես էլ եմ մտածել, վախեցել եմ, կասկածել եմ՝ ճիշտ է, թե ոչ: Բայց հիմա մի բան հաստատ գիտեմ՝ եթե դու մտածում ես, ապա սիրտդ արդեն ուզում է:
Վերջերս շատ եք ինձ հարցնում՝ արդյոք ես հասցնում եմ 3-րդ բալիկի հետ: Ու ես միշտ ժպտում եմ՝ ոչ: Ամեն ինչ չեմ հասցնում: Բայց հասցնում եմ ամենակարևորը՝ լինել նրանց հետ: Հիշեք, որ չկա իդեալական պահ, չկա լիարժեք պատրաստ լինելու զգացողություն, բայց հետո գալիս է մի պահ, երբ նայում ես նրանց ու հասկանում ես՝ քո կյանքի ամենաճիշտ քաոսն է դա: Բայց կա մի բան, որը հաստատ է, դա երջանկությունն է: Այո, կյանքը դառնում է ավելի խառը, հոգնեցնող, բայց նաև անհամեմատ ավելի լի:
Ու հավատացեք ինձ, դուք հետո երբեք չեք փոշմանի, որ ընտրել եք ավելի շատ սեր»,- ֆեյսբուքյան իր էջում անկեղծացել է մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն՝ անդրադառնալով 3-րդ երեխայի ծնունդին:
Հետևեք մեզ՝ այստեղ



