Կառավարությունը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ ընտրություններն ազատ և թափանցիկ անցկացնելու համար
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ կազմակերպելու և անցկացնելու համար՝ հավելելով, որ մասնակից քաղաքական բոլոր ուժերի համար ստեղծվել են հավասար պայմաններ։ Երկրի ղեկավարը կարևորել է ընտրություններին դիտորդական առաքելությունների արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով, որ դրա համար նույնպես բոլոր հնարավորություններն առկա են։ Միաժամանակ, վարչապետը շեշտել է, որ 2018–ից ի վեր Հայաստանում ընտրություններն անցկացվել են ազատ, արդար, թափանցիկ և վստահություն հայտնել, որ առաջիկա ընտրությունները ևս կհամապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին։
Յանեժ Լենարչիչի խոսքով՝ ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում հայաստանյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, Հայաստան է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն, որի անդամները տեղաբաշխվելու են հանրապետության ամբողջ տարածքով: Նա հույս է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան:
Հետևեք մեզ՝ այստեղ



