58-ամյա կինը ծաղկամանով սպանել է իր 93-ամյա ամուսնուն
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում 58-ամյա կինը ձերբակալվել է իր տարեց ամուսնու սպանության կասկածանքով։ Ինչպես հայտնում է Past.am-ը՝ հղում անելով WBTV-ին, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 9-ին՝ Սալիսբերի քաղաքում։
Ռոուեն շրջանի շերիֆի գրասենյակի տվյալներով՝ 58-ամյա Յորլենի Շոֆը գիշերը զանգահարել է 911 ծառայություն և հայտնել, որ իր ամուսինը՝ 93-ամյա Ռիչարդ Շոֆը, ընկած է տան հատակին՝ արյան լճակի մեջ։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները տանը հայտնաբերել են մեծ քանակությամբ արյուն, ինչպես նաև կոտրված ծաղկաման, որը, ըստ նախնական վարկածի, օգտագործվել է որպես հանցագործության գործիք։
Քննության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ընտանեկան վիճաբանության ժամանակ։ Ենթադրվում է, որ վեճի ընթացքում կինը մի քանի անգամ ծաղկամանով հարվածել է ամուսնու գլխին։
93-ամյա տղամարդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Նա մահացել է ապրիլի 19-ին՝ Շառլոտի հիվանդանոցում։
Կնոջը սկզբում մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում հարձակման համար, սակայն ամուսնու մահից հետո մեղադրանքը վերաորակվել է սպանության։
Կինը կրկին ձերբակալվել է և այժմ պահվում է շրջանային բանտում՝ առանց գրավի ազատ արձակվելու հնարավորության։
Հետևեք մեզ՝ այստեղ



