Հաստատվել են դպրոցական արձակուրդների և ուսումնական պարապմունքների ժամկետները
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա հանրակրթական հաստատությունների սովորողների ուսումնական գործընթացի ժամկետներն ու արձակուրդների գրաֆիկը։ Ինչպես հայտնում է Past.am-ը՝ հիմք ընդունելով պաշտոնական փաստաթուղթը, փոփոխությունները վերաբերում են բոլոր դասարաններին՝ 1-ից 12-րդ։
Ըստ հաստատված կարգի՝ նոր ուսումնական տարին կմեկնարկի 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և կավարտվի 2027 թվականի մայիսի 21-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, իսկ 6-օրյա համակարգի դեպքում՝ մայիսի 22-ին։
1-ին դասարան
1-ին դասարանի աշակերտների համար աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը ներառյալ (5-օրյա), իսկ 6-օրյա համակարգի դեպքում՝ մինչև հոկտեմբերի 31-ը։
Ձմեռային արձակուրդները կտևեն 2026 դեկտեմբերի 28-ից մինչև 2027 հունվարի 22-ը (6-օրյայի դեպքում՝ հունվարի 23-ը ներառյալ)։
Գարնանային արձակուրդները նախատեսված են 2027 թվականի մարտի 15-26-ը (6-օրյայի դեպքում՝ մարտի 27-ը ներառյալ)։
2-րդ դասարան
2-րդ դասարանի աշակերտների աշնանային արձակուրդները կանցկացվեն հոկտեմբերի 26-30-ը (6-օրյայի դեպքում՝ մինչև հոկտեմբերի 31-ը)։
Ձմեռային արձակուրդները նույնն են՝ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 22-ը (կամ 23-ը)։
Գարնանային արձակուրդները նախատեսված են մարտի 22-26-ը (6-օրյայի դեպքում՝ մարտի 27-ը ներառյալ)։
3-12-րդ դասարաններ
Միջին և ավագ դասարանների աշակերտների համար աշնանային արձակուրդները կլինեն հոկտեմբերի 26-30-ը (6-օրյայի դեպքում՝ մինչև հոկտեմբերի 31-ը)։
Ձմեռային արձակուրդները կտևեն 2026 դեկտեմբերի 28-ից մինչև 2027 հունվարի 8-ը (6-օրյայի դեպքում՝ հունվարի 9-ը ներառյալ)։
Գարնանային արձակուրդները նախատեսված են մարտի 22-26-ը (6-օրյայի դեպքում՝ մարտի 27-ը ներառյալ)։
Ինչպես նշում է Past.am-ը, հաստատված ժամանակացույցը վերաբերում է պետական ծրագրեր իրականացնող բոլոր հանրակրթական հաստատություններին՝ ընդհանուր, մասնագիտացված և հատուկ դպրոցներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



