Ереван, 25.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով

ОБЩЕСТВО
  • ԵՆԲ խումբը (ԵՆԲ և ԵՆՀ) կտրամադրի մասնակի պորտֆելային երաշխիք` ապահովելով մինչև 106.25 միլիոն եվրոյի նոր ֆինանսավորման հնարավորություն ՓՄՁ-ների համար։ 
  • Ակնկալվում է, որ նախաձեռնությունից կօգտվի շուրջ 900 փոքր բիզնես` նպաստելով ավելի քան 5000 աշխատատեղերի պահպանմանը: 
  • Երաշխիքը ապահովված է Եվրոպական միության կողմից` «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) երաշխիքային գործիքի շրջանակներում։ 
  • Սա ԵՆԲ խմբի երկրորդ ուղղակի գործարքն է Ամերիաբանկի հետ։ 

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Եվրոպական ներդրումային հիմնադրամը (ԵՆՀ), որոնք միասին ներկայացնում են ԵՆԲ խումբը, միավորում են ուժերն Ամերիաբանկի հետ՝ Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու համար։ 

Գործարքն իրենից ներկայացնում է մասնակի պորտֆելային երաշխիք, որը թույլ կտա Ամերիաբանկին ձևավորել մինչև 106.25 միլիոն եվրոյի նոր վարկային պորտֆել՝ նպաստելով բիզնեսի աճին և տնտեսական կայունությանը։

Այս նոր նախաձեռնությունը հիմնված է ԵՆԲ-ի և Ամերիաբանկի միջև արդեն իսկ առկա գործընկերության վրա և  հաստատությունների միջև երկրորդ ուղղակի գործարքն է։ Դրա նպատակն է բարելավել ֆինանսավորման հասանելիությունը հայկական ՄՓՄՁ-ների համար, մասնավորապես այն ձեռնարկությունների, որոնք դժվարությունների են հանդիպում մատչելի ֆինանսավորում ստանալու հարցում։

Ակնկալվում է, որ գործարքը կաջակցի շուրջ 900 ՄՓՄՁ-ների և կնպաստի ավելի քան 5000 աշխատատեղի պահպանմանն ամբողջ Հայաստանում՝ նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը և մասնավոր հատվածի աճին։

Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Երևանում՝ Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանի և ԵՆԲ փոխնախագահ Կարլ Նեհամերի մասնակցությամբ։ Միջոցառմանը Եվրոպական միության անունից ելույթ ունեցավ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։

ԵՆԲ փոխնախագահ Կարլ Նեհամերը, որը վերահսկում է ԵՆԲ գործունեությունը Հայաստանում, ասաց.  

«Փոքր բիզնեսները Հայաստանի տնտեսության հենասյունն են, և ֆինանսավորման հասանելիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ նրանց աճի համար։ Այս համաձայնագրի շնորհիվ մենք ձեռնարկատերերի համար ստեղծում ենք ներդրումներ կատարելու, ընդլայնվելու և ավելի կայուն բիզնես կառուցելու իրական հնարավորություններ։ Լավ գաղափարները չպետք է թղթի վրա մնան ֆինանսավորման պակասի պատճառով»։

Երաշխիքը հնարավոր է դարձել Եվրոպական միության կողմից «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) երաշխիքային գործիքի շրջանակներում տրամադրված ֆինանսական աջակցության շնորհիվ։ Այս նախաձեռնությունն իրականացվում է ԵՄ-ի ավելի մեծ ջանքերի շրջանակներում, որոնք ուղղված են կայուն տնտեսական զարգացման խթանմանը, մրցունակության բարձրացմանը և Հայաստանում նորարարությանը աջակցելուն։

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց. 

«Փոքր բիզնեսին աջակցելը նշանակում է աջակցություն աշխատատեղերի ստեղծմանը, նորարարությանը և երկարաժամկետ կայունությանը։ Ամերիաբանկի և ԵՆԲ խմբի այս գործընկերության միջոցով մենք օգնում ենք հայկական ընկերություններին, որպեսզի վերջիններս հասանելիություն ստանան առաջ շարժվելու, զարգանալու և նոր շուկաներ գտնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին։ Այսօր ստորագրված երաշխիքային համաձայնագիրը վերջերս ընդունված` ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգի ներքո մեր քաղաքական և տնտեսական համագործակցությունն ընդլայնելու իրական օրինակ է: Ռազմավարական օրակարգը վերահաստատում է Եվրոպական միության հանձնառությունը` աջակցելու Հայաստանին հասարակության կայունությունը և տնտեսական մրցունակությունն ամրապնդելու հարցում` երկու գործոն, որոնք անբաժանելի են մասնավոր ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացներից»։

Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը եզրափակեց. 

«Փոքր բիզնեսին աջակցությունը ռազմավարական ուղղություն է Ամերիաբանկի համար։ Այս համագործակցությունը մեզ թույլ է տալիս ձեռք մեկնել ավելի շատ բիզնեսների, որոնք պատրաստ են աճել, բայց ճիշտ ֆինանսական աջակցության կարիքն ունեն։ Ընդլայնելով ֆինանսավորման հասանելիությունը՝ մենք կշարունակենք օգնել ձեռնարկատերերին կյանքի կոչել իրենց ծրագրերը, խթանել իրենց գործունեությունը և, ամենակարևորը, ավելի ակտիվ ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։ Մեր գործընկերությունն ուղղված է ամենակարևոր ոլորտում առաջընթաց ապահովելուն»։

Ընդհանուր տեղեկատվություն    

ԵՆԲ խումբ   

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) խումբը Եվրոպական միության ֆինանսավորման ճյուղն է, որը պատկանում է 27 անդամ պետություններին` հանդիսանալով աշխարհի խոշորագույն բազմակողմ զարգացման բանկերից մեկը։ 2025 թվականին ԵՆԲ խումբը ստորագրել է 100 միլիարդ եվրոյի նոր ֆինանսավորման և խորհրդատվական ծառայությունների համաձայնագրեր բարձր ազդեցության ավելի քան 870 նախագծերի համար՝ ԵՄ քաղաքականության նպատակների իրագործմանը նպաստող ութ հիմնական առաջնահերթ ուղղությունների ներքո՝ կլիմային վերաբերող գործողություններ և շրջակա միջավայր, թվայնացում և տեխնոլոգիական նորարարություն, անվտանգություն և պաշտպանություն, տարածքային համախմբվածություն, գյուղատնտեսություն և կենսատնտեսություն, սոցիալական ենթակառուցվածքներ, ամուր համաշխարհային գործընկերություններ, խնայողությունների և ներդրումների միություն։ Ի լրումն խոշոր ենթակառուցվածքների համար նախատեսված երկարաժամկետ վարկերի, ԵՆԲ խումբը ներգրավում է մասնավոր ներդրումներ բարձր ռիսկային նորարարական նախագծերի և բիզնեսների համար՝ ավելի ու ավելի կարևոր դեր խաղալով վենչուրային պարտքի, վենչուրային կապիտալի, երաշխիքների և արժեթղթերի եվրոպական շուկաներում։ 

Եվրոպական ներդրումային հիմնադրամը (ԵՆՀ) ԵՆԲ խմբի դուստր ձեռնարկությունն է, որը մասնագիտանում է երաշխիքների և կապիտալի տրամադրման մեջ՝ Եվրոպայում փոքր և միջին ձեռնարկությունների ու ստարտափների համար ֆինանսավորման հասանելիությունը բարձրացնելու համար։ Հանդես գալով որպես «խարիսխային» ներդրող՝ ԵՆՀ-ն մոբիլիզացնում է մասնավոր ներդրումները գործընկեր բանկերի և ներդրումային ֆոնդերի իր լայն ցանցի միջոցով և զարգացնում վենչուրային կապիտալի ֆոնդերի էկոհամակարգը՝ եվրոպացի նորարար ձեռնարկատերերին աջակցելու համար։ 

2023 թվականին ԵՆՀ-ն վեց անդամ պետությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Բելգիա և Նիդերլանդներ) հետ համատեղ մեկնարկեց «Եվրոպական տեխնոլոգիական չեմպիոնների նախաձեռնությունը» (European Tech Champions Initiative), որը նորարարական ստարտափների ընդլայնման համար նախատեսված հիմնադրամների հիմնադրամ  է։ Մինչ օրս այդ նախաձեռնությունն արդեն հնարավոր է դարձրել եվրոպական վենչուրային կապիտալի 14 մեգահիմնադրամի ստեղծումը և 43 ընկերության ընդլայնումը, ներառյալ 11 «միաեղջյուր» ընկերություն (ավելի քան 1 միլիարդ եվրո կապիտալով)։ 

ԵՆԲ խմբի ներկայացուցիչների և գլխամասային գրասենյակի լուսանկարները, լոգոտիպի ֆայլերը և լրատվամիջոցների համար նախատեսված լրացուցիչ տեսանյութերը հասանելի են այստեղ։ 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев