Ես չգիտեմ թե որտեղ է «Australian Open » մրցաշարի իմ գավաթը. Քերբեռ
СПОРТԱվստրալիայի թենիսի բաց առաջնության հաղթող, գերմանացի Անժելիկա Քերբեռը խոստովանել է, որ դեռ չի ստացել իր գավաթը:«Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում sport.ru կայքը:
«Australian Open » մրցաշարի եզրափակչում նա հաղթել է ամերիկուհի Սերենա Ուիլիամսին 6:4, 3:6, 6:4 հաշվով:
« Իմ գավաթը ինչ-որ տեղ է: Միգուցե ինքնաթիռում կամ նավի վրա: Ես չգիտեմ: Այն կշռում է 10 կգ և այդ իսկ պատճառով, ես որոշեցի չվերցնել այն ինձ հետ, որպես ձեռքի ուղեբեռ: Ես ունեմ համար, որով հնարավոր է հետևել գավաթի շարժին, սակայն դեռ ժամանակ չեմ ունեցել զբաղվել դրանով: Հուսով եմ, մոտ օրերս ես վերջապես կստանամ գավաթը» -նշել է թենիսիստուհին:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



