Ի դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. Կոստանյան
БЛОГԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները, մինչդեռ մարդը մեկնեց Սյունիք՝ պաշտոնական քարոզարշավի։ Տեսնես արձակուրդ ձևակերպե՞լ ա, թե էլի մեր հաշվին գործուղում են գրանցել, որ պարապ-սարապ ֆռֆռա, քաղաքացիների վրա էլ մուննաթ գա, խնդիրները բարձրաձայնելու համար էլ սահման պահողին հրամայի գործից ազատեն (էդ ընդհանրապես իր լիազորությունների մեջ մտնու՞մ ա)։
Բա պետբյուջեից դուրս գրված էն միլիոններով պարգևավճարները ՔՊ նախընտրական հիմնադրամ մուտք արվեցի՞ն, որ իրենց սրտիկ-պաչիկ քարոզարշավն «օրինական» կնիքի տակ ֆինանսավորեն, թե իրենց սրտի հին ու նոր օլիգարխների գրպանից են մուտք արել, որ բիզնեսներին չկպնեն. դե նախընտրական ցուցակներում էլ չկան չէ՞ ակտուալ օլիգարխները, հետո մարդ ես, էլ անձեռնմխելի չեն լինելու, պիտի՞ մի ձև բիզնեսների ապահովության երաշխիքներ ստանան հիմիկվանից, դրա համար պետք ա մի փոր մուծվել։
Ու ընդհանրապես, եվրոպական Ֆոնդերլայենին ու Կոշտային հուշել ա պետք՝ սրանց էջերին ուշադիր հետևեն, մարդ ես «հիբրիդային պատերազմի» տարրեր կարող ա նկատեն՝ իրենց եվրոների միջոցով ստեղծվող ու տարածվող։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



