Իշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվել
Երեկ իշխանական քարոզչամեքենան իրականությանը կեղծ տեղեկություններ էր տարածել առ այն, որ Հաղթանակի զբոսայգում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի վայից բերման են ենթարկել դաշինքի երեք աջակից՝ սառը զենքի կասկածանքով։
Այս տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվել։
Մեզ հաջողվեց ճշտել, որ նույն ժամին միջոցառման անցկացման վայրի հարակից տարածքից սառը զենք կրելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 քաղաքացի, որոնք, չեն մասնակցել հանրահավաքի և որևիցե առնչություն չունեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հետ։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նշված անձինք բերման ենթարկվելուց հետո կարճ ժամանակ անց ազատ են արձակվել և որևիցե քրեական վարույթ այդ անձանց առնչությամբ չի հարուցվել։
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



