Թբիլիսիի դատարանը կալանավորել է հինգ ուժայինի, որոնք մեղադրվում են ցուցարարներին ծեծելու մեջ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը 2024 թվականի հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցներին ծեծելու մեջ մեղադրվող հինգ ուժայինների նկատմամբ, հայտնել է «Новости-Грузия»-ն։
Մեղադրյալների թվում են երեք նախկին և մեկ գործող հատուկջոկատային, ինչպես նաև ՆԳՆ պահպանության մեկ ոստիկանց։ Քննության կարծիքով՝ հենց նրանք են ծեծել ցուցարար Զվիադ Մաիսաշվիլուն, ընդդիմադիր առաջնորդ Լևան Խաբեիշվիլուն և լրագրող Գուրամ Ռոգավային։
Երեքն էլ ստացել են ծանր վնասվածքներ և վիրահատվել են։ Ռոգավան հարձակման պահին ուղիղ եթեր էր վարում Ռուսթավելի պողոտայից։
Ուժայինների գործերը քննվում են առանձին և փակ ռեժիմով՝ դատախազության պնդմամբ, «գործընթացի մասնակիցների անվտանգության նպատակով»։
Դատախազ Լաշա Գամկրելիձեն հայտնել է, որ մեղադրյալներն ընդունում են իրենց մեղքը, չեն պահանջում գրավի դիմաց ազատ արձակում և ներկա փուլում անգամ հրաժարվել են փաստաբաններից։
Հարցին, թե ինչու է քննությունը գրեթե երկու տարի տևել, դատախազության ներկայացուցիչը պատասխանել է, որ մեղադրանքները ներկայացվել են միայն «բավարար ապացույցներ» ստանալուց հետո։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ ներգրավված անձանց շրջանակը կարող է ընդլայնվել՝ մինչև ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Եթե քննությունը պարզի որևէ անձի ներգրավվածությունը, դատախազությունը նրա դեմ քրեական գործ կհարուցի», — հայտարարել է Գամկրելիձեն։
Հետևեք մեզ՝ այստեղ



