37-ամյա տղամարդը խանութից 90 հատ կանացի ներքնազգեստ է գողացել և փախուստի դիմել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայի Տակասակի քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 37-ամյա գործազուրկ տղամարդու, որը կասկածվում է կանացի ներքնազգեստի սերիական գողությունների մեջ։ Ինչպես հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Tokyo Reporter-ին, խոսքը Հիդեակի Մացումոտոյի մասին է։
Իրավապահների տվյալներով՝ նրա տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել է մոտ 90 զույգ կանացի ներքնազգեստ և կրծկալ։ Տղամարդը խոստովանել է, որ անցած ամռանից սկսած պարբերաբար գողացել է դրանք հարևանների տներից, երբ վերջիններս հագուստը դուրս էին կախում չորացնելու համար։
«Ես հետաքրքրված եմ կանացի ներքնազգեստով», - ասել է նա հարցաքննության ժամանակ։
Ինչպես նշում է Past.am-ը, ապրիլին Մացումոտոն բռնվել էր հերթական գողության փորձի պահին, երբ փորձել էր անծանոթի տնից ներքնազգեստ գողանալ։ Ձերբակալությունից հետո ոստիկանությունը նրան կապել է նաև մարտ ամսին նույն տարածքում տեղի ունեցած նմանատիպ գողությունների հետ։
Տղամարդը չի հերքել մեղադրանքները և պատմել է նաև այլ դեպքերի մասին։
Ներկայումս ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը՝ պարզելու՝ արդյոք նա առնչություն ունի Տակասակի քաղաքում արձանագրված այլ չբացահայտված գողություններին։
Հետևեք մեզ՝ այստեղ



