Հայտնի երգիչը մահացու վթարի է ենթարկվել լեփ-լեցուն համերգից հետո
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլիայում ավտովթարի հետևանքով մահացել է հայտնի կատարող Իզակ Բրունո Կոնի Սիլվան, որը հայտնի էր Զաու Օ Պասսարո բեմական անունով։ Ինչպես հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Need To Know-ին, ողբերգական դեպքը տեղի է ունեցել համերգից հետո տուն վերադառնալու ճանապարհին։
Մայիսի 3-ին 27-ամյա երգիչը մեծ համերգ էր տվել Բարեյրաս քաղաքում՝ Բաիա նահանգում։ Նշվում է, որ համերգը մեծ հետաքրքրություն էր առաջացրել, և բազմաթիվ երկրպագուներ նույնիսկ չեն կարողացել ներկա գտնվել։
Համերգից հետո Սիլվան երեք գործընկերների հետ ամենագնացով ուղևորվել է դեպի Լաուրո դե Ֆրեյտաս քաղաք։ Սակայն մայիսի 4-ի առավոտյան, ժամը 07:00-ի սահմաններում, նրանց մեքենան մայրուղում բախվել է բեռնատարի։
Ինչպես նշում է Past.am-ը, փրկարարները ստիպված են եղել հատուկ սարքավորումներով բացել վնասված մեքենան՝ ներսում գտնվողներին դուրս բերելու համար։ Չնայած բժիշկների ջանքերին՝ երգչի կյանքը փրկել չի հաջողվել։
Վթարի հետևանքով տուժել են նաև մեքենայում գտնվող մյուս ուղևորները, որոնք ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Իզակ Բրունո Կոնի Սիլվան համարվում էր պագոդե ոճի հայտնի ներկայացուցիչներից մեկը։ Այս երաժշտական ուղղությունը հաճախ անվանում են «բակի սամբա»՝ իր ազատ, ընկերական մթնոլորտի և հումորային, ժարգոնային տեքստերի պատճառով։ Երգիչը մեծ ճանաչում էր ձեռք բերել հատկապես երիտասարդների շրջանում։
Նա երկու դուստր ուներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



