Հայ արվեստագետները կմասնակցեն VIMA Art Fair 2026 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 15–17-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայանալիք VIMA Art Fair միջազգային արվեստի ցուցահանդեսին կմասնակցեն հայ ժամանակակից արվեստագետներ Արմեն Հակոբջանյանը, Գայանե Ավետիսյանը, Աստղիկ Պետրոսյանը, Գոհար Սարգսյանը և Անդրոնիկ Խաչիյանը։ Հայ արվեստագետների ստեղծագործություններն այս միջազգային հարթակում կներկայացվեն առաջին անգամ` 20 երկրներից ժամանած 150 արտիստների կողքին hosq հիմնադրամի նախաձեռնությամբ և համադրմամբ։
VIMA Art Fair-ն այս տարի համախմբում է հարյուրից ավելի արվեստագետների՝ ներկայացնելով ժամանակակից արվեստի ծավալուն հարթակ։ Ցուցահանդեսը միավորում է կոմերցիոն և ոչ կոմերցիոն կազմակերպություններ, ինչպես նաև առաջարկում է հարուստ ծրագիր՝ ընդգրկելով ցուցադրություններ, քննարկումներ և ինտերակտիվ ձևաչափեր Լիմասոլում, Նիկոսիայում և այլ տարածքներում։
VIMA Art Fair-ը տարածաշրջանի ամենադինամիկ ժամանակակից արվեստի հարթակներից մեկն է, այն խթանում է մշակութային փոխանակումը և նոր ստեղծագործական կապերի ձևավորումը։ Նշենք, որ ցուցահանդեսի և ներկայացումների ծրագրի համակարգողը Հունաստանի KYKLOS մշակութային կենտրոնի ցուցահանդեսների և ծրագրերի տնօրեն Կոստաս Ստասինոպուլուսն է, ով միջազգային ժամանակակից արվեստի ոլորտում հայտնի է իր համադրական և ինստիտուցիոնալ գործունեությամբ։
Հայ արվեստագետների մասնակցությունը կարևոր քայլ է հայ ժամանակակից արվեստը միջազգային հարթակում ներկայացնելու և նոր մշակութային երկխոսություններ ձևավորելու համատեքստում։ Նախաձեռնությունը նպատակ ունի խթանել հայ արվեստագետների ներգրավվածությունը գլոբալ արվեստային գործընթացներում՝ ստեղծելով նոր հնարավորություններ համագործակցության և տեսանելիության համար։ hosq-ը նախատեսում է նման միջազգային նախաձեռնություններին մասնակցությունը դարձնել շարունակական՝ ամեն տարի ընդլայնելով հայկական ներկայությունը միջազգային արվեստի շուկայում և նպաստել հայկական արվեստի արտահանմանը դեպի նոր լսարաններ, հարթակներ՝ ստեղծելու տարատեսակ համագործակցություններ։
Հետևեք մեզ՝ այստեղ



